Արատեսյան հետաքրքիր ճամբար

Բարև բոլորին, ուզում եմ պատմել բոլորիդ մերնԱրատեսյան հրաշալի ճամփորդության մատին: Մենք 4   օր առաջ  գնացել էինք Արատես ,որ 3 օր հանգստանաինք : Մեր հետ կար 12 հոգուց ավել մարդ մենք տղաներով ամենաքիչն էինք 5 հոգի : Մենք, որ ճանապարհ էինք գնում մնացել էր 3 կիլոմետր, որ հասնեինք Արատես: Ուսուցիչներն առաջարկեցին,  եթե կան երեխաներ,արդյոք կան երեխաներ, ովքեր կցանկանաին  3 կիլոմետրը քայլել կարող են  իջնել և ընկեր Ռիմայի հետ քայլեն: Կաին երեխաներ, ովքեր իջան մեքենայից և քայլեցին  մինչև Արատես ,իսկ այն երեխաները ովքեր չԷին ուզում իջնել նրանք գնացին մեքենայով: Տղաները շատ տանջվեցին : Երբ մենք արդեն բարձրանում էինք Արատեսի բարձունքը այդտեղ մեր մեքենան խրվեց ձյան մեջ , իսկ տղաները այդ ավտոբուսի մեջի ծանր իրերը բարձրացրեցին:  Այդ իրերը շատ  ծանր էին : Երբ մենք վերջապես բարձրացանք վերև սպասեցինք մինչև մեզ տարան մեր սենյակները, իսկ հետո իջանք նախաճաշելու : Տղաները առավոտյան արթնանում էին ժամը 7-ին և աղջիկներին փայտ էին  տանում և վառարաները վառում  և այդպես մինչև Արատեսի վերջին օրերը : Մենք հաջորդ օրը ճանապարհ բացեցինք, որ սահենք:Բոլորս սահեցինք. գոհ էինք և երջանիկ,իսկ հաջորդ օրը արդեն գնում էինք տուն, բայց ինձ մի բան էր հետաքրքրում, թե ինչպես այդքան շուտ անցավ Արատեսյան օրերը. բոլորը շատ գոհ էին Արատեսից։ Արատեսում սարերը շատ էին սարերի վրա շատ ձյուն կար օդը շատ մաքուր էր, բայց շատ ցուրտ։ Ես ,որ նայում էի ամպերին ոնցոր ձիեր երկնքում լինեին,  իսկ որ նայում էի սարերին կարծես մի նկարիչ նկար նկարած լիներ։ Ահա այսպիսի հրաշք օրերով ավարտեցինք Արատեսյան օրերը ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով