Գարուն

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Անծանոթ բառեր

Գգվող-փայփայել

  1. Մրիկ-քամի Continue reading “Գարուն”

Բնական պաշարներ

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն  ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:
 Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:
   Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:
1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և  չվերականգնվող.
պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:
Վերականգնվող պաշարներ

Մրգեր,Բուրդ,միս,ձուկ,բամբակ,աղ,

հացահատիկ,բանջարեղեն,ձու,ձեթ,

կավիճ,կաուչուկ,

կաթ,նաֆթ,քարածուխ,փայտ։ք 

 

 

 

 

 

 

        Չվերականգնվող  պաշարներ

Պղինձ,մարմար,քարածուխ,երկաթ,

տուֆ,արծաթ

 

 

 

 

 

 

 

 

 

Թեստ 2 Ավետիք Իսահակյան ԵՂՆԻԿԸ

  1. Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:փախչում        ակնթարթ    երբ   պատշգամբ  

 

 

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ջինջբ/լուռ         լռիկգ/ակնդետ  անթարթ

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ   ծնվել,հայտնվելբ/խելքը գլխին        դատող, բանիմաց, խելացի   գ/կողը հաստ            համառ, ինքնասածի, կամակորդ/ճաշը եփել        մեկին պատժել, լավ ծեծել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

պատշգամբ

ակնթարթ

ինքնամոռաց

վերջալույս

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ պատվերբ/մալինա ազնվամորի

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ  սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:անտառ

գիշեր

եղնիկ

որսորդ

պատշգամբ

  1. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյականբ/եղնիկ – գոյականգ/առաջին –ածականդ/ազատ –ածական
  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս։
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:Եղնիկը խարտյաշ էր, ունըր խորունկ, սև ու ջինջ աչքեր:
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

11.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր ընկերներին ու անտառը:

12.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Նա իրեն տանն է  պահում, իր երեխաները  և եղնիկը շատ մտերիմ ընկերներ էին:

13.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Կաղնիների հետ կռիվ էր տալիս: Լսվում էր անտառի խշշոցը, երեխաները շատ էին վախեցել:

14.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:

Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում:

Երկու սև ամպ

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  • Բանաստեղծության մեջ  գերակշռում է շարժումը,  որովհետև կար նախադասություններ, որ գրված էր գնում էին, շարժվում էին, փչում էր….
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  • երկու սև ամպ, երկու սև ամպ, որովհետև վերնագիրը երկու սև ամպ է:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    Քամին ու ամպը
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության մեջ քամին քշում էր ամպին, ճամփորդում էին հալածական երկու սև ամպ, երկու սև ամպ:

Моя семья

Напишите небольшой рассказ о своей семье (как кого зовут, кто чем занимается и  любит, семейные традиции, правила и т.д.).

Меня зовут Рафаэль. Я люблю мою семью. Моeй папе зовут  Артур. Он босс.Он любит смотреть интересные фильмы, любит кушать и попробовать вкусных  блюд.

Моей маме зовут Лусине. Она по профессии педагог, учительница английского и французского языка. Но сейчас она бизнес леди.
Уменя есть 2 брата одного  брата зовут  Микаэль а маленькому брату зовут Самуэль.Микаэль любит играть игры, он очень умный. Я очень люблю свою семью.

При желании дополните запись фотографиями.

Моя семья – это семь „Я”

a,1. ЧТЕНИЕ И РАЗБОР ТЕКСТА

Моя семья – это семь „Я”

С удовольствием расскажу о своей семье. Мне с семьёй повезло. У меня прекрасные родители. Заботливые, добрые, всегда помогут советом, если попросишь.

Отец мой по профессии инженер, он любит технику и всё свободное время проводит в мастерской, которую устроил в гараже.

Мама у меня детский врач. Она работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Она отличная хозяйка и прекрасно готовит.

У меня два брата. Старший брат, Сергей, – студент, будущий учитель математики. Ему 19 лет. Младший, Виктор, учится в седьмом классе. Ему 12 лет.

Младшая сестра, Нина, учится во втором классе. Ей 7 лет. Она очень любит животных. Седьмой член нашей семьи – это наша собака Джек. Он очень весёлый и преданный пёс. Мы все его очень любим. У нас много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости. Мы любим принимать гостей.

У нас есть семейные традиции и правила:

  • Когда кому-нибудь плохо, постарайся помочь ему.
  • Не жди, пока тебя попросят что-то сделать. Сделай сам!
  • На заботу отвечай заботой.

2. ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

  1. Большая ли семья у рассказчика? да
  2. Назовите членов семьи, о которой вы только что прочитали.Отец, мама, Сергей, Виктор, Нина, Джек и он
  3. Какие ещё слова, обозначающие родственников вы знаете? Мы не знаем
  4. Как вы думаете, почему Джека считают членом семьи? Он петомец которого они любят и принимают за члена семьи
  5. Какие семейные традиции и правила есть в вашей семье?
    Мы вместе  обедаем  мы  должны любить и уважать  друг-друга
  1. дедушка –это Отца Матера или
    бабушка –мать мами или папи
    племянник –сын брата
    племянница –дочь брата
    тётя – это сестра папи или мами
    двоюродный брат – это сын тети
    двоюродная сестра – Это дочь  тети

22.02.22 գիրք տետրից տնային էջ 24և25

Էջ24.                                                   Դպրոցում կար մի դասարան այդ դասարանը լուսավոր էր ,գեղեցիկ և մեծ։ Այդ  դասարանում սովորում էին 24 սովորող։ Ներս մտավ ուսուցիչը, նա  սևահեր էր, հանգիստ ձայնով և խելացի։ Ուսուցիչը հարցրեց•

-Ո`վ է սիրում երաժշտություն։

Մի քանի աշակերտ  ձեռք են բարձրացնում։

                                                     -Հիանալի` է։ Իսկ հիմա եկեք և այս դաշնամուրը  փոխադրեք երրորդ հարկ։

Աշակերտները ասացին,այո մեծ հաճույքով կօգնենք ձեզ դաշնամուրը տեղափոխել երրորդ հարկ։

 

Ա•Նկարագրիր այն տեղը, որտեղ տեղի էր  ունենում խոսակցություն•

Բ• ով դիմեց աշակերտներին նկարագրի նրան։

Գ•ինչպես վերաբերվեցին այդ խոսքին աշակերտները։

գույն ունեցող-գունավոր

Լույս ունեցող- լուսավոր

Մեղք ունեցող-մեղավոր

Եղջյուր ունեցող- եղջերավոր

Գրիր ինչ փոփոխություն կատարվեց յուրաքանչյուր բառի հետ։

Բառերին ավելացավ ավոր վերջածանց։

Էջ25.

Այս ուր ընկանք ։ Հա , ջրերի թագավորությունն է։Պատմիր այդ թագավորության մասին .

Կար չկար մի թագավորություն կար։Այդ թագավությունը ջրի տակ էր ,այդ թագավորությունում կար շատ-շատ ոսկի։  Այդ թագավորությունը շատ հարուստ էր։Մի օր թագավորը որոշեց ,որ պետք է աշխարհը ջրով լցվի և թագավորը ջրով լցրեց աշխարհը։ Մարդիկ ընկան ջրի մեջ և այդ մարդիկ գնացին ջրի թագավորի մոտ և ասացին,որ իրենց աշխհարքը հետ բերի ։

Անցավ մի քանի օր. ջրային թագավորի մոտ գնացին երեք աղջիկներ.այդ աղջիկները քույրիկներ էին ։ Թագավորը աղջիկներից մեկին սիրահարվեց և այդ աղջկան ասաց ,որ ինչ կասես կանեմ, այդ աղջիկը ասաց ,որ աշխհարքը հետ բերի իր տեղը և թագավորը արեց այդ աղջկա ցանկությունը և բոլոր մարդիկ հանգիստ ապրեցին։

Գրիր ընկերոջդ մասին ։

Իմ ընկերը

Իմ ընկերոջ անունը Գևորգ է ։ Նա ունի սև մազեր ,սև աչքեր շատ է սիրում բասկետբոլ  🏀 խաղալ, ֆուտբոլ խաղալ և գործնագործ ։ Նա ամեն խաղին արդար է խաղում։ Իմ երկրորդ ընկերոջ անունն է

Արեգ, իսկ ազգանունը Պողոսյան ։ Նա ունի սև մազեր ,սև աչքեր շատ է սիրում դրսային խաղեր խաղալ և մաթեմատիկական խաղեր։ Շատ է սիրում արդար խաղալ։