Мой любимый вид спорта.

Мой любимый вид спорта — айкидо. Мне очень нравится айкидо, этот вид спорта укрепляет людей, развивает мозг. Мой второй любимый вид спорта — футбол. Футбол учит человека быстро бегать. Футбол – очень популярный вид спорта. И третий мой любимый вид спорта – баскетбол. Баскетбол тренирует человеческий организм.

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մենք 4-1 և  4-3 դասարանով գնացել էինք  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ։ Ուսուցիչներից մեր հետ էին ընկեր Հեղինեն և ընկեր Միլենան։ Երբ մենք  գնացիք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան մեր առջև  քանդակած և դրված էր Արգիշտի Առաջինի արձանը ։ Մենք  մտանք թանգարան աստիճաններով բարձրացանք  և տեսանք մի քանդակ ,որ մի մարդ զինվոր կանգնած էր սայլի վրա և ձիերի հետ միասին գնում էր կռիվ,իսկ հետո գնացինք և տեսանք քրիստոնեական տաճարները ։ Դրանից հետո գնացինք և տեսանք քարի վրա գրված խոսքեր ,բայց ոչ հայերեն լեզվով,այսինքն սեպագրեր  ։Այդ խոսքերը գրել էր Արգիշտի առաջինը ։ Երբ մարդիկ կառուցում են տուն կամ թանգարան կամ քաղաք,  մի քարի վրա գրում են ով է կառուցել ,ինչ է քաղաքի անունը  , իսկ  Արգիշտի Առաջինը գրել էր ,որ ես Արգիշտի Առաջինս ստեղծում եմ այս քաղաքը և անունը դնում   Էրեբունի։  Երբ մենք անցանք առաջ տեսանք հնուց պահված  իրեր,կժեր  և ավազներ  տարբեր գույնի,  որոնք փորել էին տղամադիկ հին թվականներում  ։ Այնտեղ կար փայտեր որով կառուցել էին այդ Քրիստոնեական տաճարները․  մենք նաև տեսանք արծաթից , բրոնզից և ոսկուց իրեր ։ Մենք թանգարանից դուրս եկանք և բարձրացանք տաճարը, իսկ տաճարի վրա տեսանք Քրիստոնեական  տաճարներից մեկը։ Բլրից շատ գեղեցիկ տեսարան էր,իսկ հետո մենք իջանք ներքև և իրականացրեցինք պեղումներ ․մեզ տվեցին մաքրելու համար խոզանակ և փոքրիկ բահեր ։ Մենք գտանք կժի կոտրած մեծ կտորներ,  իսկ մի մասը կոտրած չէին և շատ գեղեցիկ ։

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան • Vcity

                       Ինձ շատ դուրեկավ այդ ճամփորդությունը

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

 

images (1)Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրումերբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դարձավ

խորհրդավոր

փորձեցի

գաղտնիք

Դարձավ

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ ( չընդհատվող)-կրկնվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ   բարդ

տգեղ-գեղեցիկ

կարճ-երկար

ծուռ-ուղիղ

ուղիղ-կոր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:

Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: հարցական

Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է… բացականչական

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

զրնգուն, գեղեցիկ

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:

Փոքրիկ իշխանը երբ տեսավ առաջին անգամ ինքաթիռը հարցրեց,   թե ինչ առարկա է։

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:

Ուր ուզի,որտեղ խելքը փչի:

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Պետք է հաճախ ուղիղ ճանապարհից շեղվես,որ հաջողությունների հասնես:

Իմ նոր աշխատանքը

 

 

Սա  իմ նոր աշխատանքն է  ։ Այս աշխատանքը մատանի է լինելու  և այս անգամ իմ աշխատանքը  ձուլելու են համ արծաթից, համ լատունից։ Ես իմ արծաթից աշխատանքը  կտանեմ տուն,  իսկ լատունից աշխատանքը պետք է  մնա դասասենյակում , որպեսզի այն ուրիշ մարդիկ էլ տեսնեն։ Այդ աշխատանքը ես պատրաստել եմ  երկու ամիս  ինձ այդ աշխատանքը շատ է դուր եկել ։ Այն մոմից է։ Ես իմ հին աշխատանքը չէի ձուլել արծաթից , իսկ այս աշխատանքը ձուլում եմ համ արծաթից,  համ էլ լատունից, իսկ այդ ամենը ես արել եմ Վարպետ Դավիթի շնորհիվ:

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:                                                                                                                          կեսօր – կես, օր, բառի կազմությունը բարդ, արևամուտ – արև, մուտ, բառի կազմությունը բարդ, ձանձրալի – ձանձր, ալի, բառի կազմությունը ածանցավոր, աշխարհ – աշխարհ, բառի կազմությունը պարզ, ճանապարհորդ – ճանապարհ, որդ, բառի կազմությունը ածանցավոր:                                   

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

ենթակա                                 ստորոգյալ

 կապիկներ                              ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները  ճամփորդեցին:

գ) Լույսն անջատվեց:

Աննան նվագում է:

Աստղերը շողշողում են:

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

Գիշերը տանը լույսն անջատվեց:

Աննան նվագում է դաշնամուրի վրա:

Աստղերը շողշողում են տիեզերքում:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

այգի – որթոց, վազնուտ, ճանապարհ – ճամփա, ուղի, արևամուտ – մայրամուտ, վերջալույս

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

տարօրինակ – սովորական, բնական, գիշեր – ցերեկ, նույն – տարբեր, դուրս գալ – ներս գալ

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

մեծ, տարօրինակ, ձանձրալի

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Համաձայն եմ, որ աշխարհը մեծ է և տարօրինակ և հետո շատ հետաքրքիր է, զարմանալի է, գեղեցիկ է, ուրախ է, գունավոր է և բնական է:

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

 

images

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համարԻմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Եղբայր, հարյուր, պատմվածք, հեքիաթ
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ-

սիրուն, շքեղ
բ/ շատ-լիքը, լի
գ/կախարդական-մոգական

դ/ մեծ առհելի, հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հասկանում ենք, ճանաչում են, հիշեցի, վախեցա

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: Մեծահասակները թվեր շատ են սիրում։ Քանի՞ տարեկան է նա:

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։ Մեծահասակները շատ էին սիրում թվեր։

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին: Նրանք երբեք չեն հարցնում ամենակարևորը այլ հարցնում են՝ «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Չարժե նչրանցից նեղանալ։ Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

«Հովհաննես Թումանյան»

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը։

Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։

 

Times.am | Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

«Ալեքսանդր Սպենդիարյան»

Կախովկա 1871-1877[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։

Aquote1.png …Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել և ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը…

  • Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան
  • Քանդակագործներ՝ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։ Պատվանդանին հայերեն գրված է։

Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել էր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի մրցույթ, որի արդյունքներով ժյուրին ընտրեց երկու լավագույն տարբերակները։ Երքաղխորհրդի գործկոմի 1953 թվականի մարտի 11-ի որոշմամբ` հուշարձանի վերջնական տարբերակը համատեղ մշակելու համար որպես հիմք ընդունվեց երկու նախագիծ` քանդակագործ Սարգսյանի ու ճարտարապետ Աղաբաբյանի «Էլմաս» կարգախոսով նախագիծը (թիվ 1 տարբերակ) և քանդակագործ Չուբարյանի ու ճարտարապետ Դարբինյանի «Երեք արմավենի» նախագիծը։

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Սպենդիարյանի և Թումանյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը։

«Արամ Խաչատրյան»

Արամ Խաչատրյան (մայիսի 24 (հունիսի 6), 1903 կամ 1903ԹիֆլիսՌուսական կայսրություն — մայիսի 1, 1978 կամ 1978ՄոսկվաԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։[Ն 1] Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Միջին Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը։

Ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան

Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը պատվանդանով 3,5 մետր է։

Հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1999 թվականի հուլիսի 31-ին նրա անունը կրող մեծ համերգասրահի առջև։

«Առնո Բաբաջանյան»

Կենսագրություն

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում (ծնվել է հունվարի 21-ին, սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր)։ Հայրը՝ Հարություն Հակոբի Բաբաջանյանը (1890-1963), լինելով մաթեմատիկայի ուսուցիչ, նվագել է հայկական ժողովրդական տարբեր գործիքներ։ Կոմպոզիտորի մայրը՝ Արծվիկ Հովսեփի Հարությունյանը (1894-1975), եղել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա․ Գորկու անվան դպրոցում։

Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան

Քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ին։

«Ալեքսանդր Թամանյան»

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծել տարբեր բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։

Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան

Քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան

 

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։

Փոքրիկ Իշխան

Փոքրիկ Իշխան

  • Կարդա՛  Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը: Հատվածն առաջադրանքներով տեղադրի՛ր բլոգումդ (թեստային առաջադրանքները կկատարենք դասարանում)։
  • Գրի՛ր-պատրաստի՛ր  երեք հարց առանձնացված հատվածի  վերաբերյալ, որոնք  դասի ընթացքում կուղղես դասընկերներիդ:

Ովքե՞ր են թվեր սիրում։
Ինչպե՞ս էին անվանում   Փոքրիկ Իշխանի մոլորակը։

Ովքե՞ր էին  Փոքրիկ Իշխանի ծնողները  ։

  1. Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ։

Թեստային աշխատանք

Թեստային աշխատանք

 

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանի՛ր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Նրանք փակում են իրենց քթի անցքերը և պաշտպանվում իր կուտակված ճարպերով։

2. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չցանկանա

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց աշխարհը իմացավ

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն են տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Փափուկ բուրդ

մեծ կենդանի

գեղեցիկ ուղտ

մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝

Առաջին

կեսօր

բարձրություն

վերելակ

հորեղբայր

դասընկեր

տարօրինակ

անօգուտ