Իմ ուսումնական աշունը

Ես աշնանը գնացել եմ կենդանաբանական այգի ։Բախտս  բերեց ,որ բոլոր կենդանիները բներից դուրս էին եկել  ։ Ես հիմա կթվարկեմ իմ տեսած ընտանի կենդանիներին ձի,էշ,այծ,պոնի,բադ,սագ,թութակ, իսկ հիմա կթվարկեմ վայրի կենդանիներին արջ,քարայծ,վագր,բորենի,բեգեմոտ,սև արջ,  առյուծ ,օձ ,կրիա։

Կարդացել եմ Հրաչյա Աճառյանը ազգանունների մասին ընդհանրապես, իր ազգանվան մասին՝ մասնավորապես  և երկու արաբների պատմությունը խորհուրդ կտամ դուքել կարդաք ։

Հրաչյա Աճառյանը ազգանունների մասին ընդհանրապես, իր ազգանվան մասին՝ մասնավորապես

Երկու արաբների պատմությունը

 

Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ)

Ծաղկունքը հնագույն բնակավայր է՝ Վարաժնունիք — Ծաղկունք — Ծաղկունեաց (Ծաղկունիք) — Ծաղկաձոր (Դարաչիչակ — Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն։ Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։

Շատ ավելի ուշ՝ 1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրով Վարաժնունիք-ն անցնում է Ռուսաստանին։ Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը։ Այդ թվականին է, որ Իրանի Մակու քաղաքից գաղթած 17 ընտանիք՝ 102 հոգի, հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828 — 29 թթ։ Ծաղկունքի բնակչությունն աճում է՝ 1831 թ ուներ 512, 1897 թ՝ 1457, 1926 թ՝ 1561, 1939 թ՝ 1675, 1959 թ՝ 846, 1970 թ՝ 871, 1979 թ՝ 836, 1989 թ՝ 1057, 2001 թ՝ 1014, 2004 թ՝ 1096 բնակիչ։ 1849 թվականից մինչև 1917 թվականը գավառն ընդգրկվում է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում։ 1918-1920 թթ. առաջին անկախ Հայաստանի Ն. Բայազետի Դարաչիչակ Մահալի կազմում, 1920-1930 թթ։ եղել է հայկական ԽՍՀ Ն. Բայազետի գավառի կազմում, 1930 թ. սեպտեմբերի 9-ին մտել է նոր կազմավորված Ներքին Ախտայի վարչական կազմի մեջ, 1937 թ. դեկտեմբերի 31-ից անցել է Սևանի շրջանի վարչական տարածքի մեջ, 1991 թ. սեպտեմբերի 21-ից հանդիսանում է անկախ Հայաստանի հանրապետության բնակավայր Սևանի շրջանում, իսկ արդեն 1996 թվականից՝ գյուղ Գեղարքունիքի մարզում։

Այժմյան Ծաղկունքի հողատարածքի երկարությունը հյուսիսից հարավ շուրջ 25 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 1-6 կմ սահմաններում։

Բնակլիմայական պայմաններըԽմբագրել

Փամբակ լեռնաշղթայի Ծաղկունք լեռնաբազուկի փեշերի այս տարածքը, ուր տարածված է գյուղը իր արբանյակներ՝ Կոռոբլե և Բոստաններ բնակատեղերով, հարուստ է բնական ոչ ջրառատ աղբյուրներով։ Ջուրը սառնորակ է, փափուկ, հանքային նյութեր քիչ են պարունակում, խմելու համար պիտանի է։ Զանգու գետի ձախ ափը, գյուղի տարածքից միջև Ցորնուկ (Մոլոկան) սարի մոտակայքը, զուրկ է բնական աղբյուրներից։ Այդ տարածքում քարացրոններ են (չինգիլ)։ Հողը սևահող է։ Ծալկունք լեռնաբազուկի արևահայաց լեռնալանջերը հողազուրկ են և լվացված։ Բուսածածկը նպաստավոր է ոչխարաբուծության համար, իսկ սարալանջերի արևելյան և հյուսիսային թեքություններում փարթամ բուսականություն է աճում և նպաստավոր պայմաններ է ստեղծում խոշոր եղջերավոր անասնապահության համար։Գյուղի հողատարածքի ամենաբարձր գագաթը Զիարատ լեռն է (2233 մ)։ Մեյդանների գոգավորությունները ճահճուտներ են։Հողերը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային սևահողեր են։ Հարուստ են կարբոնատներով, առատ հումուս են պարունակում։ Հզորության շերտը Մեյդաններում և Դարվեշալիքում (Երևան-Սևան մայրուղու մոտ) երբեմն հասնում է 50-70 սմ, հումուսի քանակը կազմելով 5-12%, իսկ առանձին հողատարածքներում հատկապես «Քրջոտ խաչից» դեպի արևմուտք, մինչև «Շողանի քար» սահմանները հողի հզորությունը նվազում է՝ հասնելով 15-20 սմ սահմաններին։Վարելահողերի «Ալափափաղ» և «Խտորիք» հողակտորներում գերիշխում է կավահողը, հումուսի պակասի պատՃառով այս տարածքների բերքատվությունը համեմատական կարգով պակաս է։ «Գյուղի տակ», «Չիմաններ», «Բոստաններ» վարելահողերը կավ-ավազային են՝ մեծ ջրաթափանցելիությամբ։ Այս հողերում ակոսային ջրման եղանակը իրեն չի արդարացնում։ Ջրման աշխատանքներ նման հողատարածքներում անհրաժեշտ է կատարել անձրևացման եղանակով։Սևանի բնաշխարհում ըստ պրոֆեսոր Գ. Աղաջանյանի տվյալների, հաշվվում է 1600 բուսատեսակ, որոնցից 1500-ը ծաղկավոր են։ Ծաղկունքի հողատարածքում այն քիչ պակաս է։ Որոշ, բայց ուրույն տեղ են գրավում դեղաբույսերը՝ հազարատերևուկը, երիցուկը, անթառամը, ուրցա, խավրծիլը, խատուտիկը, մայրամի ծաղիկը, ալբերանց արյունը, խռնդատը՝ կղմուխը, տատրակը, տերեփուկը և այլն։

Մեղվապահությունը Ծաղկունքում

Տարեկան միջին ջերմաստիճանը բարձրադիր վայրերում 2 °C է, ցածրադիր վայրերում՝ 5 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը -13 °C -18 °C է, հուլիսինը՝ +15 °C – +20 °C։ Տարեկան տեղումները 500-600 մմ է, սակայն եղել են տարիներ, երբ տեղումներ չլինելու պատճառով աշնանացանները չեն ծլել։ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, գրեթե ամեն տարի կրկնվում է կարկտահարությունը, որը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Նաև վնաս են հասցնում գարնանային և աշնանային ցրտահարությունները։ Եղել են տարիներ, որ ցրտահարությունները սկսվել են սեպտեմբերին սկզբին, երբեմն երկարել հասել մինչ հոկտեմբերի 10-15-ը։ Գարնանային ցրտահարության վերջին ժամկետ է համարվում հունիսի վերջին օրերը, սակայն եղել են տարիներ, երբ ցրտահարության վերջին օրերը հասել են հուլիսի 4-10-ը։ Գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցրել նաև երաշտը։Ծաղկունցիք դարեր շարունակ բացի խմելու ջրից, նաև ոռոգման ջրի պակաս են զգացել։ Սաքոնց, Աբազանց և Խաչի ձորերի ջրերը, որոնք բնական աղբյուրների ջրեր են, ձմռան ընթացքում գյուղացիներն օգտագործել են խմելու նպատակով, ամռանը՝ որոշ ընտանիքներ՝ ոռոգման նպատակներով։ Ներկայումս ձորերի և մղիչ պոմպերի ջրերի պակասի հետևանքով չորացել են մրգատու և դեկորատիվ ծառերը։1970 թ. պետության հովանավորությամբ կառուցվեց էլեկտրական ջրամղիչ կայան, որն ապահովում էր ոռոգելի 120 հա տարածք՝ Ալափափախ և Գյուղատակ տարածքները, ներառյալ ազգաբնակչության պանանջները։ Այնուհետև, երբ կոլտնտեսությունը վերացվեց պետական տնտեսության, ջրարբիացվեց «Դիմաց» հանդիմասի Դարվեշալիք, Մադեյ-գյոլ, Փոսեր և Դալիբուղդա կոչվող վարելահողերը, որտեղ ջրումը նախատեսված էր ակոսային եղանակով, ջրամատակարարումը մղիչ պոմպերի օգնությամբ։

Խորհրդային միության փլուզումից հետո դադարեցվեց ջրամատակարարումը, ապակոմլեկտավորվեց կայանները և այժմ գյուղը ամբոջապես դեռևս ապահովված չէ ոռոգման ջրով։

Մատուռ Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս եկեղեցին գյուղի կենտրոնից

Սուրբ Սարգիս մատուռը գտնվում է գյուղից 0,5 կմ արևելյան բլրի վրա։ Թվագրվում է 7-19 դդ. ըստ ճարտարապետական վերլուծության և կատարման տեխնիկայի։ Հատակագիծը խիստ խախտված է, այն հավանաբար եղել է եռախորան կենտրոնագմբեթ կառույց։ Մուտքը արևմտյան կողմից է։ Ներսում և արտաքուստ կան խաչքարեր, կառուցված է սրբատաշ գորշ բազալտից, մատուռի չափսերն են ՝ 6.5×4.2մ)։ Ներսում և դրսում կան 10-15 դդ. խաչքարեր։ Մատուռը վերականգնվել է և նրա կողքին 2006 թ. ավարտվել է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Վաչագան Թադևոսյանի նախագծով և բարերար Արսեն Աղաջանյանի հովանավորությամբ։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006 թ. հոկտեմբերի 7-ին։ Մուտքի առաջ տեղադրված է զոհասեղան և ծակ քար, շրջակայքի գերեզմանները թվագրվում են 10-13-րդ դդ.։

Սուրբ Հովհաննես մատուռի ավերակներ

Մատուռը կառուցվել է 10-13-րդ դարերում, գտնվում է գյուղի հյուսիսային մասում, բլրի գագաթին, ավերված է։ Խաչքարերը թվագրվում են 12-13-րդ դդ., գտնվում են պատվանդանի վրա։ Ասում են, որ մատուռը եղել է երդման արարողության վայր։ Գյուղ այլևս չվերադարձողները, մանավանդ երբ մարդը վատ բան է կատարել և երես չի ունեցել գյուղ վերադառնալու գնացել է Սուրբ Հովհաննես, երդվել, որ այլևս չի վերադառնալու, իսկ եթե հանկարծ վերադարձել է՝ չոքեչոք մոտեցել է խաչերին՝ երդվել, որ վատ արարք այլևս չի կատարի և նոր վերադարձել է գյուղ։Թվագրվում է 12-13-րդ դդ., այժմ ավերված է։ 12-13-րդ դդ. խաչքարերի վրա դրված բազալտե սալը, ըստ գյուղի մեծերի, տեղադրել է հաշտարար Սիմոնը, որպեսզի խաչերին չոքեչոք մոտենան։Մատուռն ավերված է, գտնվում է գյուղի հարավային մասում։ Ըստ մեծամեծերի պատմածի դրա տեղում կառուցված է եղել գմբեթավոր եկեղեցի, սակայն 1604 թ. Շահ Աբասը ազգաբնակչությանը տեղահան անելու ժամանակ ավերել է։ Հետագայում դրա տեղում կառուցվել է մատուռ։ 1940 թ. մատուռը քանդել և խաչերն ու քարերը, լցրել են գյուղի տակ կառուցվող դպրոցի պատերի հիմքը։ Ներկայումս տանիքը պատված է ազբոթիթեղով։

Գերեզմանաքար Սաքոնց գերեզմանոցում

Սաքոնց գերեզմանոց

Գերեզմանոցը գտնվում է հյուսիսարևմտյան մասում, թվագրվում է 10-20-րդ դդ։ Կան ոչ անվանական խաչքարեր, կա ութաձև, երևի եկեղեցու կամ կատուռի ինքնատիպ, քարերով լեցուն հիմք, որը պեղման կարիք է զգում։

Կառուցվել է 12-13-րդ դդ., գտնվում է Ծաղկունք-Դդմաշեն տանող ճանապարհի ձախակողմյան մասում, Ծաղկունք-Դդմաշեն հանդամասերը բաժանող գծից շուրջ 40 մ դեպի Ծաղկունք։ Դրանից դեպի հարավ՝ Զանգու գետի ափին է գտնվում Ծաղկունք գյուղի արբանյակ Չիչակլի գյուղատեղը։ Գյուղատեղում կան գերեզմանաքարեր, ջրաղացնրի մնացորդներ։

Խաչը թվագրվում է 12-13-րդ դդ, կոտրված է, գտնվում է Զանգուն գետի ձախ ափին, ջրաղացների տեղից հարավ, գետից նույն հեռավորության վրա, որտեղ «Թաք խա»-ն է։ «Քրջոտ խաչ» են անվանել այն պատճառով, որ քարափի մեջ աճել է մասրենին, որի ճյուղերին ուխտավորները իրենց շորերից, թաշկինակներից, գլխաշորերից մի պատառիկ են կպցրել և մինչև օրս էլ կպցնում են ՝ հավատալով, որ ցավը ծվենի պես մարմնից դուրս կթռչի և կհեռանա։

Համալիրը կառուցվել է Գագիկ Ավագյանի նախագծով ու նախաձեռնությամբ՝ նվիրված 19411945 թթ Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակին։ Ռաֆիլ Մկրտչյանի խորհրդով ու նախաձեռնությամբ պայմանագիր կնքվեց քանդակագործ Սամվել Մանասյանի հետ, որը ձեռքի տակ ուներ ներկայիս կառույցի արծվի փոքրիկ գիպսաքանդակ մակետը։ Բազալտեկոփ արծվի թևերի հովանու ներքո, հաղթանակած հայրենի զինվորը ձախ ձեռքով սուրը խրել է հողի մեջ. Պատերազմին ասելով ՝ ոչ և հայացքը ողղել է դեպի աջ ձեռքում բռնած խաղաղության ջահին։ Արծվի հայացքը ուղղված է դեպի արևելք՝ սպասելով արևի արարող ճառագայթներին և միաժամանակ պաշտպանելով հաղթանակած զինվորի թիկունքը՝ հայրենի հողը։

Կոթողից ներքև կառուցված է «Պատմության անիվի հետագիծ» պատը իրենից ներկայացնում է աշխարհում տեղի ունեցած հասարակական-քաղաքական ուժերի բախումից, ֆաշիստական Գերմանիայի կողմից առաջ քաշած աշխարհը վերաբաժանելու հարցը և իր վայրենի, մարդակեր բնույքով փոխում է պատմության անիվի հետագիծը։ Արծվամարմին զինվորի առջև բխում են 2 ցայտաղբյուր՝ բնութագրելով դրանց հոգիներից բխող պարզությունն ու զուլալությունը։ Խորհրդանշող պատը շարված է 2 ճանապարհը բաժանող սահմանագծի վրա։ Նախքան մուտքի աստիճաններով բարձրանալը մի պահ կանգ առեք և նայեք արծվի գլխին և ձեր առջև կհառնի «Խաչի դոշ» և «Սև արոտ» բլուրների համադրումից ստացված լեռնային թևերով արծվի տեսք՝ թռչելիս։ Ճակատամասում բազալտե սալիկի վրա փորագրված է՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։

Դպրոցը

Ծաղկունքի Դպրոցը

19-րդ դարավերջին մեկ կամ երկդասյա դպրոցներ են բացվում Ծաղկունքում, իսկ 1907 թ. ցարի կողմից հրաման է տրվում Ծաղկունքում բացել մեկ դասարան 44 աշակերտներով։ Արդեն 1919 թվականին, ըստ նշված վկայությունների, դպրոցն անջատվել է եկեղեցուց։ 1920 թ. դասասենյակներ են ծառայել Նավոնց օթախները, Գևորգյան Արամի, էլիզբարանց, Գևորգյան Գևորգի, Սառանց Գրիգորի, Մնացականանց Հովհաննեսի, Պուճուրանց Գրիշի, Գոքորի Աղոյի և ուրիշ բնակարաններ։ Գյուղի երիտասարդությունը կրթությունը շարունակում է Դիլիջանում, Քանաքեռում և Երևանում։ 19391940 թթ. գյուղխորհրդի նախագահ Գարեգին Ավագյանի և կոլեկտիվ տնտեսության նախագահ Մուշեղ Հովսեփյանի ջանքերով Երևանում նախագծվում է 320 աշակերտների համար դպրոցական շենք, որը իրականացվելու էր Սևանի կոմունալ բաժնի կողմից։ Շենքը շահագործման է հանձնվել 1942 թ։ Ավելի ուշ «Դար» հիմնադրամի միջոցներով 2007 թ. հոկտեմբերի 7-ին շահագործման հաձնվեց գյուղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։

Հայտնի մարդիկ

Ալպիկ Մկրտչյանը (ծնվ. 1937) հայնտի ֆիզիկոս է, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, նրա գրչին են պատկանում առավել քան 400 հոդվածներ, մենագրություններ և զեկույցներ։ Աշխատում է որպես ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն։

Սևանալճի մասին

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

 

Զանգու գետի մասին

  1. Զանգու գետի մասին
Հրազդան.jpg

Զանգուն համարվում է ՀՀ տարածքով հոսող ամենաերկար գետը: Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք և լցվում է Արաքս գետը: Երկարությունը 141 կմ է: Զանգու գետի վտակներից են՝ Մարմարիկը, Դալար գետը, Ակունքը, Արագետը, Սարալանջը:  Զանգվի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները և Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է: Զանգուն և նրա շրջակայքը շատ աղտոտված է: Մարդիկ կողքով անցնելիս աղբը թափում են նրա մեջ: Տիար Բլեյանը ստեղծեց մի նախագիծ, որի ընթացքում պետք է մաքրեինք Զանգուն: Մենք նախագիծը դեռ չենք ավարտել, բայց մեր կրթահամալիրի աշակերտների ացելությունից հետո այն բավական մաքրվել է: Հուսով եմ, որ կլինի շարունակական: Ամեն տարի  կայցելենք Զանգու և շատ լավ կլինի, որ մյուս դպրոցների սովորողներնել մեր նախագծին կմասնակցեն:

մի գիշեր անտառում

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

Ի՞նչ էր հեղինակի անունը։

Շականակագույն շունը պարզվեց ․․․ էր։

Ինչպե՞ս բոլորը քնեցին։

Ե՞րբ էին նրանք գնացել անտառ։

Երեխանները մեկնելով անտառ ի՞նչ ձայներ էին լսում։

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում:  Պատմի՛ր բլոգումդ:

Ես չեմ գիշերել անտառում։

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-7 տառ 9 հնչյուն

որպեսզի7 տառ 8 հնչյուն

եռանդ-5 տառ 6 հնչյուն

թևեր-4 տառ 5 հնչյուն

ճանապարհ-8 տառ 7 հնչյուն

Կենդանիները ու 5 տղաները

Կար չկար մի անտառ կար ։ Այնտեղ կաին շատ կենդանիներ՝ արջ, շուն ,կատու, թիթեռ, նապաստակ  և գայլ։ Արջի անունը Քոթո էր , շան անունը Բեթհովեն էր  , կատվի անունը մուրզիկ, թիթեռի անունը թիթեռնիկ,նապաստակի անունը նապո, գայլի անունը  ուղակի գայլ։ Նրանք իրար ընկերներ էին, բայց նապաստակը գայլին չէր սիրում ,գայլն էլ ուզում էր նապոյին ուտեր ։ Մի օր անտառ եկան հինգ տղաներ ։ Կենդանիները ցանկացան ծանոթանալ ,նրանք գնացին տղաների մոտ տղաները վախեցան ,բայց ամեն մի կենդանի գնաց իր ընտրած տիրակալի մոտ։ Տղաները կամաց-կամաց սկսեցին կենդանիներին հասկանալ ։ Կենդանիները տղաներին ուտելիք էին բերում և մի օր եկավ  մայորը և տղաներին տարավ բանակ ։ Կենդանիները վազեցին նրանց հետևից և հասան տղաների մոտ, երբ արդեն պատերազմը սկսել էր  ,տղաները տարբեր տեղերից վիրավորում էին ստացել , իսկ կենդանիները նրանց շորերից քաշելով  տանում էին բուժկետ ։ Տղաները վերականգնվեցին և մայորը նրանց ճանապարհեց դեպի տուն , իսկ տղաները տուն գնացին իրենց հավատարիմ կենդանիների հետ  ։