Մայնեիի Ստուգում

Ագռավ

 

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

  1. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում:

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

 

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

Ես իմացա որ կան սպիտակ ագռավներ։

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    Շատ -քիչ

Բարձր – ցածր

Մեծ – փոքր

Արագ — դանդաղ

  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Այգիներ, Թռչուններ  ։

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Խելացի

 

Միասեր

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

 

 

 

 

 

 

 

Հրաշքներ

 Առաջին մաս

Կար — չկար մի մոլորակ կար, անունը Հրաշքներ ։ Բոլորը երազում էին , որ այնտեղ լինեին ։ Կար — չկար մի Հայ մարդ կար, անունը Ռաֆայել ։ Նա գիտնական էր: Ուզում էր հայտնաբերել այդ Հրաշքներ մոլորակը   կա թե ոչ ։ Կարդում էր շատ  քանակի գրքեր , որ հայտնաբերեր այդ մոլորակը, և հասավ այդ օրը,երբ նա իմացավ , որ այդ մոլորակը կա ։ Գնաց, որ իմանա, կարող է  գնալ այդ մոլորակ թե ոչ։ Պարզեց, որ կարող է գնալ ։ Պարզվեց  այնտեղ մեկ օրը մեկ ամիսն է ։ Գնաց այդ մոլորակ  , ճանապարհին տեսավ թռչող ծաղիկ, խոսող խոզ , քայլող քար , լիքը զարմանալի բաներ ։Ռաֆայելը գտավ իրեն ընկեր՝ անունը Ելա ։ Ելան ծաղիկ էր ։ Նրանք իրար հետ անցան ամբողջ ճանապարհը, այդ աշխարհում ամեն ինչ,  ինչ ուզեիր  կլիներ, բայց , եթե բերեիր քո աշխարհ, քո  իրերը կանհետանային։ Ռաֆայելը պատրաստեց ճանապարհ , որ մարդիկ կարողանային գալ այդ աշխարհ ։ Եվ դրանից հետո շատ քանակի մարդիկ գնացին այդ աշխարհ և հետ  եկան։ Բոլորը շատ ուրախ էին , որ այդ աշխարհը կա։ Այդ ճանապարհը պատրաստել էին մարմելադներից, շոկոլադից և այլն։ Մարդիկ , որ անցնեին այդ ճանապարհով պետք է տային մի քաղցր բան։ Այդ երկրում մարդիկ տորթեր էին քշում։ Այնտեղ խանութները ոչ թէ քարից էին,այլ պաղպաղակից։ Այնտեղի մարդիկ շոկոլադից էին ծնվում։

 

 

                                Եկրորդ մաս

 

Ռաֆայելի ընկեր Ելան առաջարկեց ,որ   այնտեղ պատրաստեն փող, բայց շոկոլադից ։ Մարդիկ այդ շոկոլադե փողերով գնում են  խանութ։  Ռաֆայելը արդեն շատ մեծ էր և մահացավ։

 

 

 

              Երրորդ մաս

 

Ռաֆայելի մահից հետո ծնվեց  մի տղա։ Այդ տղայի անունը դրեցին  Ռաֆայել ։ Նրանք մի անգամ գնացին ինքնաթիռով ման գալու, և միամիտ ինքնաթիռը փչացավ, և նրանք ընկան ջրի մեջ ։ Ռաֆայելին վերցրեցին դելֆինները. այդ դելֆիններն իրեն պահեցին և մեծացրեցին ։ Ռաֆայելը կարողանում էր ջրային կենդանիների հետ խոսալ ։ Մի օր այդ Հրաշքների աշխարհը մտավ ջրի տակ ։ Այդ ջրի մեջ կար մի չար ութոտնուկ ։ Նա սատկացրեց մի դելֆինի ։ Երկար տարիներ հետո Ռաֆայելը գտավ իր մայրիկին. նա պառկած էր մի ժայռում և նրա կողքը  նրա արցունքները։ Այդ արցունքները ամեն ինչ կարող էին բուժել։ Մի օր այդ ութոտնուկը կարողացավ հիվանդացնել այդ դելֆինին։ Ռաֆայելի մայրիկի արցունքները կարողացան փրկել դելֆինին։  Ռաֆայելը գնաց մեր հին գիտնական Ռաֆայելի գերեզմանի մոտ և ասաց.

— Կարող է այդ հրաշքների աշխարհն այնպես անի , որ ամեն ինչ լավ լինի, իմ մայրիկը իմ կողքին լինի ։

Եվ գնաց ։ Անցավ հինգ օր, և նա երբ արթնացավ, տեսավ,որ նրա մայրիկը նրա մոտ է  ։ Նա  շատ ուրախացավ և մայրիկին ասաց .

— Մայրիկ ես շատ ուրախ եմ , որ դու այստեղ ես։

— Ես ել եմ ուրախ Ռաֆ ։

Պարզվեց , որ այդ ինքնաթիռի վարորդը դիտավորյալ է ինքնաթիռը իջեցրել դեպի ջուրը ։ Նրանք ինքնաթիռի վարորդին սպանեցին, և այդ Հրաշքների աշխարհը նորից եկավ իր տեղը, և նորից բոլոր մարդիկ ապրեցին ուրախ և զվարթ։

 

 

 

 

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Մայիսի 30 — ին տեղի ունեցավ լողավազանի բացումը։Մենք երեխաներով նաև ուսուցիչներով շատ ուրախացանք ։Մենք անհամբեր սպասում էինք , թե երբ է գալու մեր լողալու օրը։ Մայիսի 31-ին մենք կատարեցինք դասեր։Եկավ բոլորիս սիրված տոնը՝ հունիսի 1-ը, մենք գնացինք Մայր դպրոց, այնտեղ մենք  Արթուր Շահնազարյանի հետ երգեցինք կոմիտասյան երգեր և նրա հետ իրականացրեցինք Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը։ Մենք բարձրացանք մեր դպրոց և այնտեղ մեզ հյուրասիրեցին պաղպաղակ,դրանից հետո գնացինք Տերյանի այգի ։ Հունիսի երկուսին  մենք լողացինք։

Եթե կարողանայի թռչել

Կար- չկար մի մարդ կար , անունը  Ռաֆայել ։ Նա շատ էր սիրում թռչել  և երազում էր թռչել։ Մի օր նա  մի մուլտֆիլմ նայեց և ուզեց գնա անտառ։ Նա մայրիկին հարցրեց․

—Մայրիկ ես կաորղ եմ  գնալ անտառ

—Այո կարող ես, բայց պատրաստվի , որ գնաս , ասաց մայրիկը ։

Տղան առավոտյան վերկացավ  և գնաց անտառ ։ Ճանապարհին նա հանդիպեց իր ընկերներին ընկերները հարցրեցին,

—Ուր ես գնում  Ռաֆայել ,

—Գնում եմ անտառ ,ասացՌաֆայելը

Ընկերները ասացին

-Կարող ենք մենք էլ գանք ,

—Այո

—Դե գնացինք։

Գնացին -գնացին և տեսան մի ծիտիկի, այդ ծիտիկը գեղեցիկ ձայն ուներ և գեղեցիկ մարմին, իսկ հետո գնացին և տեսան մի գետ,այդ գետը խոսող էր ։ Նրանք գետին հարցրեցին

—Հնարավոր է , որ մենք կարողանանք թռչել

—Այո ։

Գետը ասաց

—Այս անտառում կա մի հրաշալի կախարդ

Նրանք հարցրեցին

—Իսկ որտեղ է նա ապրում

Հա-Հա-Հա-Հա գետը  ծիծաղեց

Նա կարող է այստեղ լինել հենց հիմա։

—Պառավ արի

Նայեք պառավը ձեր ետևում  է։

Պառավ պառավ կարող ես այնպես անել , որ մենք թռչենք,

—Այո չորս անգամ ասեք թռչել բառը պառավը պատասխանեց

Թռչել-Թռչել-Թռչել-Թռչել։ Նրանք կարողանում էին թռչել և պտտվեցին ամբողջ աշխարհքով։ Նրանք թռչեցին և գնացին մարս այնտեղ չգիտես ինչպես մնացին մեկ օր , իսկ հետո գնացին և տեսան բոլոր մոլորակները ։

Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին

կարճ

թախտին

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

դերձակ-մարդ, որը կարում է․

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

      գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկիր-գոյական

երկար-ածական

Դերձակ-գոյական

ասել-բայ

6. Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տես ̀  կհավանե՞ս:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Կամակորությունը

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Ես Թագավորի ոտքերը կվառեի։

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Պատիժ ուտող Թագավորը։

ԲՋՆԻ

Բարև Ձեզ, այսօր ես ճամփորդեցի դեպի Բջնի: Մեր գնալը տևեց 2ժ 30ր։  Առաջինը այցելեցինք Բջնիի  դպրոց, այնտեղ այնքան սիրուն տեսարան էր մենք այնտեղի երեխաներին սովորեցրեցինք մեր սովորած պարարեը և երգերը: Հետո մենք գնացինք մի քանի գեղեցիկ վայրեր տեսանք ։Իսկ հետո մենք այցելեցինք Բջնիի Հիսուս Քրիստոսի եկեղեցին ,այդ եկեղեցու դիմաց մենք հաց կերանք  ։ Մենք եկեղեցում մոմ վառեցինք և երգեր երգեցինք: Իսկ հետո մենք բարձրացանք մի մեծ ժայռի վրա, այնտեղից  երևում էին գեղեցիկ տեսարժան վայրեր ։

 

Այդ ճամփորդությունը ցույց տվեց ինձ ամեն ինչ ,ինչը ես չէի տեսել։

BDZNI