Մայրենի

Կարդա՛ ստեղծագործությունը,
Կատարի՛ր առաջադրանքները
Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Իմ կարծիքով հայրը որդուն պետք է սիրի ոչ սովորելու համար, որովհետև երեխային պետք է սիրել նրա համար, որ նա կա, և ինչպիսին էլ նա լինի։
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:
Ջուլիոյի արարքը հրաշալի արարք էր, քանի որ նրա արարքը ցույց տվեց, որ նա պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի օգնի իր ընտանիքին։
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Ծնողների կողմից սիրված լինելը ես հասկանում եմ այն բանից, երբ նրանք ինձ խնամում են, ժամանակ են անցկացնում ինձ հետ, աջակցում են, երբ ես տխուր եմ, աշխատում են ամենալավը անել ինձ համար։ Մինչև հիմա ես ընտանիքում երբեք ինձ անտեսված չեմ զգացել, քանի որ իմ ծնողները հոգատար մարդիկ են։
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Երբ ինձ խնդրում են օգնել, ես սովորաբար օգնում եմ։ Օրինակ՝ երբ մայրիկը ուզում է, որ ես օգնեմ իրեն դնել սեղանը, կամ էլ հավաքել այն, ես անպայման օգնում եմ։ Կամ էլ երբ տատիկը խնդրում է ինձ օգնել արդուկել շորերը, ես օգնում եմ տատիկին։
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:
Այս պատմությունը սովորեցնում է, որ պետք է սիրել և օգնել քո ընտանիքին։

Մայրենի

  • Տողերի տեղերը խառնվել են, այնպես դասավորի՛ր, որ միտքը վերականգնվի:

Հայկ և Բել (ըստ Մովսես Խորենացու) (հատված))

Բայց Հայկը չի ցանկանում ենթարկվել Բելին: Բաբելոնում ապրում էր Բել անունով մի բռնակալ: Հայկը վայելչակազմ էր, թինավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Նա օրեցօր նորանոր տիրույթներ էր գրավում և ստրկացնում մարդկանց: Նա իր զավակներով և ողջ գերդաստանով գնում և բնակություն է հաստատում կանաչազարդ մի հարթ դաշտավայրում: Նա անօրինակ հպարտության տեր և ազատասեր մի դյուցազուն էր:

Բաբելոնում ապրում էր Բել անունով մի բռնակալ: Նա օրեցօր նորանոր տիրույթներ էր գրավում և ստրկացնում մարդկանց: Բայց Հայկը չի ցանկանում ենթարկվել Բելին: Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Նա անօրինակ հպարտության տեր և ազատասեր մի դյուցազուն էր:  Նա իր զավակներով և ողջ գերդաստանով գնում և բնակություն է հաստատում կանաչազարդ մի հարթ դաշտավայրում:

  • Ընդգծված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդածանցավոր են:
    օրեցօր – օր + եց + օր, բարդ բառ
    նորանոր –  նոր + ա + նոր, բարդ բառ
    անօրինակ –  ան + օրինակ, ածանցավոր բառ
    հպարտություն – հպարտ + ություն, ածանցավոր բառ
    ազատասեր – ազատ + ա + սեր, բարդ բառ
    դյուցազուն – դյուց + ազ(ազն) + ուն, բարդ ածանցավոր բառ
    թիկնավետ – թիկն(թիկունք) + ա + վետ, բարդ բառ
    կանաչազարդ – կանաչ + ա + զարդ, բարդ բառ
    դաշտավայր – դաշտ + ա + վայր, բարդ բառ

Մայրենի

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
— Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
— Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
— Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
լավությունը չես տեսնում:

  1. ինչի՞ մասին էր այն,

Այս հեքիաթը երկաթի ու ոսկու մասին էր ։Ոսկին ասում էր,

-ես ամենագեղեցիկն եմ և  երկաթը անպետք բան է, իսկ երկաթն էլ ասում էր․

— Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում:

  1. ի՞նչ հասկացար,

Ես հասկացա , որ ոսկին իրեն շատ վատ էր պահում և պետք էր , որ նա հանդիպեր բրիլիանտին և բրիլիանտը նրան շատ լավ դաս կտար։

  1. ի՞նչ սովորեցիր:

Ես սովորեցի, որ պետք չէ մնացածին ցածր գնահատես, իսկ քեզ ամենքից բարձր գնահատես։

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Ատրանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

5. Ո՞ր թվականներին է իշխելՏիգրան 2 Մեծը:

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

Մայրենի

  • Կատարի՛ր առաջադրանքները:
    Բառերը ձևափոխի՛ր և գրի՛ր այնպես, որ միտքը չաղավաղվիՊանինը որսորդ Էր։ Վեց շուն (ունենալ), մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի (գնալ) Մթնաձորի խորքերը։ (Ձմեռ) լուսնյակ գիշերներին, երբ (վախ) ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։Պանինը (վազել) (շներ) հետևից, հրճվանքից ճչում։ (Գիշեր) որսը նրա համար հարազատ տարերք էր։ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «Մթնաձոր»

    Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

    Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «Մթնաձոր»

    • Տրված նախածանցներից յուրաքանչյուրով 3-ական բառ կազմիր:

    ան- անպետք, անվախ, անշնորհակալ

    ապ-ապարդյուն, ապաստան, ապօրինի

    տ-տգեղ, տգետ, տկար

    դժ- դժգոհ, դժբախտ, դժգույն

    չ-չուտել, չտես, չիմանալ

    գեր- գերադասել, գերագույն, գերարագ

    անդր- անդրադարձ, անդրադառնալ, անդրաշխարհ

    • Տրված վերջածանցներից յուրաքանչյուրով 3 ական բառ կազմիր:

    ալի – զվարճալի, ցավալի, զարմանալի

    ելի – զարհուրելի, սարսափելի, ահռելի

    իկ – հայրիկ, մայրիկ, քույրիկ

    ք – գիրք, մուտք, հոսք

    ոց – ակնոց, սփրոց, թիկնոց

    ություն – ընթերցանություն, հասկացություն, փիլիսոփայություն

    անոց – խոհանոց, լիտրանոց, հիվանդանոց

  • Կարդա՛ բանաստեղծությունը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր անծանոթ բառերը:
    դալուկ – դժգույն, գույնը գցած, գունատ
  • Ընդգծված բառերը ի՞նչ խոսքի մաս են:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

հին – ածական
աշխարհը – ինչը, գոյական
երազել – բայ
հուշերի – ինչերի, գոյական
նայում եմ – բայ
մորս – ում պատկանելություն
դեմքի – ինչի, գոյական
է եղել – բայ
թել – գոյական
մշուշում – որտեղ, գոյական

Ապրիլի չորս ծույլ տղա

  • Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Ծույլ տղա» ստեղծագործությունը:
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը և սովորի՛ր:

Դուրգա-փայտագործ

Փուքս-անագագործ

Կլեկչ-անագագործ

նալբանդ-պայտար

ամեհի-հսկայական

  • Համաձա՞յն ես տղայի ասածների հետ, թե ոչ: Մեկնաբանի՛ր պատասխանդ:

Ոչ որովհետև եթե նա չսովորի կմեծանա անխելք և ոչմի հաջողությունների չի հասնի։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիր տղային:

Ես տղային կասեի խելքդ գլուխդ հավաքիր  մի ալարի քեզ համար մի գործ ճարի այդպես ալարելով դու ոչմի հաջողության չես հասնի։

Մայրենի ապրիլի 3

  • Բանավոր ներկայացրու, թե ինչ է համանունությունը, ո՞ր բառերն են կոչվում համանուններ, բե՛ր օրինակներ:

սեր-համակրանք,

սեր-կաթնասեր, սերուցք

 

շահ-օգուտ

շահ-թագավոր,կոչում

 

մատ-շախմատի մատ

մատ-ձեռքի մատ

 

կետ-մաթեմատիկական կետ

կետ-ջրային կենդանի կետ

 

թառ-բառ անել

թառ-կիթառ

 

լուծ- փոր լուծ

լուծ- ճնշել

 

դող-մրսել

դող-անվադող

 

ափ-ձեռքի ափ

ափ-ծովի ափ

 

  • Քննարկում, ստուգում ենք առաջադրանքները
  • Լրացուցիչ աշխատանք.

Մայրենի

  • Տրված բացատրությունների դիմաց գրի՛ր համանուն բառերը, օրինակ՝
  1. ծովային կենդանի- փոկ
  2. կաշվե գոտի-փոկ

 

  1. հանձնել-տալ
  2. ամուսնու քույր-տալ

 

  1. կռիվ-մարտ
  2. գարնան առաջին ամիս-մարտ

 

  1. ճակնդեղ-բազուկ
  2. ձեռքի վերին հատվածը, թևը-բազուկ
  • Բառարանների օգնությամբ գտի՛ր տրված բառերի համանունները, օրինակ՝
  1. սեր-համակրանք,
  2. սեր-կաթնասեր, սերուցք

 

  1. շահ-օգուտ
  2. շահ-թագավոր,կոչում

 

  1. մատ-շախմատի մատ
  2. մատ-ձեռքի մատ

 

  1. կետ-մաթեմատիկական կետ
  2. կետ-ջրային կենդանի կետ

 

  1. թառ-բառ անել
  2. թառ-կիթառ

 

  1. լուծ- փոր լուծ
  2. լուծ- ճնշել

 

  1. դող-մրսել
  2. դող-անվադող

 

  1. ափ-ձեռքի ափ
  2. ափ-ծովի ափ

 

  1. ակ-անիվ
  2. ակ-աչք
  3. ակ-շողակ
  • Դուրս գրի՛ր ժողովրդական բառախաղի մեջ եղած համանունները: Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր թե ինչ է նշանակում՝

Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:

Մուկը ասաց մկանը, ցավում է իմ մկանը:

Աղա — տղամարդ, որը աղավաղում է մեզ:

Մուկը — տղամարդ, որը բախվում է մարմինի կառուցվածքի մեջ:

  • Ընդգծիր այն բառերը, որոնք ունեն իրենց համանունները՝

Կար, ծաղիկ, բարի, եղանակ, քանոն, ծածկոց, թառ, գազ, աթոռ, բութ, հյութ, բուն, լալ, ոտք:

  • Տրված համանունների բոլոր իմաստներով նախադասություններ կազմիր՝ մարտ, զատիկ, գոլ, վարել:

Մարտ ամիս — Այս մարտ ամսում ես գնացի ձկնորսության։

Մարտ կրիվ — Իմ եղբայրը գնացել է մարտի։

Զատիկ կենդանի — Զատիկի օրը մենք գնել էինք մառոլ և այդ մառոլի մեջից գտել էիքն զատիկ։

Զատիկ տոն — Ես զատիկին մայրիկիս հետ ձուկ եմ պատրաստել։

Գոլ տաք  — Այս ծովի ջուրը գոլ է

Գոլ խփել — Ատլետիկո Մադրիդը գոլ խփեց բավարիաին ։

 

Ուսումնական գարուն

Ավանդությունը պատմություն է ,որը փոխանցվում է սերնդե-սերունդ:

 

  • Ըստ քեզ խելացի՞ էր արդյոք թագավորը, եթե այո, ապա ինչպե՞ս կբացատրես:

Իմ կարծիքով թագավորը խելացի էր, որովհետեվ նկատել էր ջուլհակի հնարագիտությունը ։

  • Ինչպե՞ս էր վերաբերվում թագավորը դերվիշին և դերվիշի արարքին:

Նա ուղարկում է դերվիշի մոտ իր գիտնականներին  որպեսզի տեսնի  թե ինչ է նրա ուզածը և ինչու է ժողովրդին վախեցնում։

  • Ինչպե՞ս էին վերաբերվում գիտնականները դերվիշին:

Գիտնակաները գնում էին դերվիշի մոտ և ասում նրան, որ նրանք գիտեն, թե ինչու է նա գծել այդ շրջանը, և ինչ է ցույց տալիս այդ շրջանը և որ նա խնայի իրենց և ժողովրդին։

  • Ինչպե՞ս էր վերաբերվում ջուլհակը դերվիշին:Ջուլհակը իր գավազանի օգնությամբ ակոս է քաշում դերվիշի գծած շրջանի միջով, հետո էլ երբ դերվիշը սոխ է դնում նրա առջև, նա էլ դերվիշի դիմաց սխտոր է դնում հետո էլ երբ դերվիշը կորեկ շաղ տվեց շրջանի մեջ, ջուլհակը հանեց իր հավին, և հավը կերավ ամբողջ կորեկը։
  • Ինչպե՞ս կվարվեիր դու դերվիշի հետ:Ես կփորձեի խոսել դերվիշի հետ։ Տեսնելով, որ նա չի ուզում խոսել ինձ հետ, ես կտրորեի նրա գծած շրջանը, որպեսզի նա ուշադրություն դարձնի ինձ։ Հետո ես նորից կփորձեի նրա հետ խոսել, բայց տեսնելով, որ դա անարդյունք էր, կգնայի։ Ժողովրդին էլ կասեի, որ նրան ուշադրություն չդարձնեն։

Չարենցի Տուն Թանգարան

Այսօր մենք մեր շատ սիրելի մայրենիի ուսուցչուհու՝  ընկեր Անահիտի հետ գնացել էինք Եղիշե Չարենցի տուն թանգարան։ Մեզ դիմավորեց  Լիլիան։ Ընկեր Լիլիան ասաց, որ վերջում ունենք անակնկալ։ Մենք անհամբեր սպասում էին,ք թե ինչ են պատրաստել մեր համար։ Նախքան թանգարան մտնելը մենք ծանոթացանք կանոնների հետ, թե ինչպես մենք մեզ պետք է պահենք։

     Չարենցը ունեցել է շատ դժվար կյանք։ Չարենցի հայրը՝ Աբգար Սողոմոնյանն էր։ Հայրը գորգավաճառ էր։  Չարենցը չի ստացել բարձրագույն կրթություն։ Որ ուսուցչուհուն կամ ուսուցչին չէր սիրում իր մասին ծաղրելի բանաստեղծություն էր գրում ևայդ պատճառով էլ  նրան դպրոցից դուրս էին հանում։ Չարենցը ամուսնանում է Արփենիկի հետ և նա նրան շատ է սիրում։ Նա գնում է Մոսկվա։ Նա ընդունվում է համալսարան  և կրկին նրան դուրս են հանում, բայց այս անգամ նա չի կարողանում վարձը տալ։ Երբ  Չարենցը երեխա է ունենում իր Արփենիկը մահանում է։ Չարենցը չի կարողանում այդ ցավը տանել։   Նրա ընկերը քանդակագործ էր նրա ընկերը Արփենիկի դիակի վրա քանդակում է նրա  դեմքը և ձեռքը։ Այդ ժամանակ Չարենցին փակում էին սենյակում նա խփում էր դռանը և ասում մի ցավեցրեք իմ Արփենիկին ։ Նա Արփենիկի դեմքը և ձեռքը դնում է իր աշքատասենյակում և ամեն օր համբուրում։ 1931 թվականին ամուսնանում է Իզաբելայի հետ։1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը՝ Արփիկը, իսկ 1935-ին Անահիտը: Նա իր դստեր անունը դնում է Արփենիկ, որովհետև նա այնքան էր սիրում իր նախկին կնոջը, որ անունը որոշեց դնել Արփենիկ և նա երազում էր , որ գոռար Արփենիկ և նրան պատասխան տային ։ Իր կինը Իզաբելան չէր ջղայնանում կամ նեղանում, որ իր աշխատասեղանի վրա դրված է  Արփենիկի դեմքը և ձեռքը, որովհետև  նա հասկանում էր իրավիճակը, թե ինչ մեծ ցավ էր տանում Չարենցը ,բայց մեկ օր Իզաբելան խնդրում է Չարենցին, որպեսզի նա Արփենիկի դեմքը և ձեռքը վերցնի իր աշխատասենյակից ,որովհետև երեխաները վախենում էին ։

Մենք նստեցինք Չարենցի սիրած դիրքով և մի փոոքր էլ այդպես խոսեցինք։ Հետո մենք արդեն տեսանք իր տան իրերը։ Տեսանք իր ճամպրուկը  որով նա ճամփորդում էր, տեսանք իր կնոջ կոստյումը  և Չարենցի պիջակը նաև տեսանք իր երեխաների օրօրոցը։ Եկավ անակնկալի պահը։ Մենք շատ ոգևորված էինք և տեսանք Չարենցի թոռնիկի Գոհար Չարենցին։ Նաև իմացանք, որ մեր մայրենիի ուսուցչուհին Անահիտ Գրիգորյանը աշխատել է Չարենցի տուն թանգարանում։