Այցելություն Մատենադարան

Այցելություն դեպի մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
  • Մատենադարանը գտնվում է կենտրոն համայնքում ՝ Մաշտոցի պողոտայում:
  • Հյուսիսային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
  • Հյուսիսային  դպրոցից մատենադարան գնալու համար անցնում էնք Ռաֆֆու փողոցով,Սեբաստիա ,Իսակովի պողոտայով, հախթանակ կամրջով և Մաշտոցի պողոտայով:
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
  • Մինչև հասնելը մատենադարան մենք անցնում էնք Ռուսական եկեղցու մոտով, Երևանյան լճի մոտով , Արարատի գինու գործարանի մոտով, Հաղթանակի կամրջով, Սուրբ Սարգսի եկեղեցով, Չարենչի թանգարան Օպերայի և բալետի պետական թատրոնի մոտով, ինչպես նաև Ֆռանսիաի հրապարակով,: Այս փողոցներով մենք կարող ենք 15-20 րոպեում իսկ եթե լինում են խցանումներ հաստում ենք մոտավոր 30-45 րոպեում։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
  • Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են  մի փոքր ներքև գտնվում է Մաշտոցը և Կորյունը։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
  • Մատենադարանում պահպանվում են մի շարք ձեռագրեր : Հայերեն, հուներեն, երբրայերեն, արաբերեն, ասորերեն,  լատիներեն,  հին սլավոներեն, պարսկերեն, եթովպերեն, արամերեն:

Մատենադարան — Մատենդարանը կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

 

Մեսրոպ Մաշտոց — Մեսրոպ Մաշտոց(361 կամ 362ՏարոնՏուրուբերանՄեծ Հայք — փետրվարի 17, 440ՎաղարշապատՀայկական մարզպանությունՍասանյան Պարսկաստան, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ

Մատենադարանը գտնվում է կենտրոն հայքում,Մաշտոց պողոտայի վարջնամասում։

 

Սուրբ Սահակ Պարթև (348 թ. սեպտեմբերի 29 — 439 թ. սեպտեմբերի 7, գ. Բլուր, Բագրևանդ գավառ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։

Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։

 

Որդան կարմիր-Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Մագաղաթյա-մատյան-Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(Զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով