Միկրոկանաչիների ուսումնասիրություն.

Միկրոկանաչիների ուսումնասիրություն.

Ուսումնասիրել միկրոկանաչիների բազմացումը, ինչպես նաև աճցման ձևերին:
Միկրոկանաչների ծագումը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում է։ Այնտեղ խոհարարները ցանկանում էին նորարարություն մտցնել իրենց ուտեստների մեջ՝ ներառելով համը, գույնը և հյուսվածքը: Նրանք դա արեցին այս փոքրիկ բանջարեղենի շնորհիվ։ Այս փայլուն գաղափարի հաջողությունն այնպիսին էր, որ միկրոկանաչները տպավորիչ արագությամբ ի վերջո տարածվեցին աշխարհով մեկ:Բոլոր միկրոկանաչ բույսերից, որոնք աճեցվում են իրենց առողջ հատկությունների համար, ամենահայտնին, անկասկած, ցորենի խոտն է: Սա երկար տարիներ մշակվել է որպես մեր առողջության մասին հոգ տանելու խիստ առաջարկվող հավելում: Մյուս տեսակները, ինչպիսիք են կտավատի, բրոկկոլիի, կարմիր բրասիկայի և չիայի տեսակները, նույնպես ունեն շատ առողջարար միացություններ, որոնք հատուկ հետաքրքրություն են ներկայացնում: Հատկանշական են նաև մուգ բողկի միկրոկանաչի կարմիր և մանուշակագույն սորտերը, որոնց երիտասարդ տերևները շատ փայլուն են։ Դրանք պարունակում են բավականին բարձր մակարդակի հակաօքսիդանտներ,  որն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: Ամենևին էլ վատ չէ, չէ՞:

Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում)
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

Մայրենի

  • Տրված բառերի միացումով կազմի՛ր նոր բառեր․

փափուկ սիրտ- փափկասիրտ

սուր միտք-սրամիտ

զորք հանդես-զորահանդես

վառել փայտ-վառելափայտ

աշխարհ աշխարհ-աշխարհեաշխարհ

տուն տուն-տնետուն

արև ծաղիկ-արևածաղիկ

ջուր փոս-ջրափոս

բարի սիրտ-բարեսիրտ

  • Բացատրի՛ր առաջին և երկրորդ շարքի բառերի տարբերությունը
երգ երգել
քայլ քայլել
սեր սիրել
նկար նկարել
շունչ շնչել
խոսք խոսել

Առաջինը գոյականներ են եկրորդը ածականներ

  • Գտի՛ր և դեմ դիմաց գրի՛ր օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․

ինտերնետ, օնլայն, լիֆտ, լինկ, ժայլուզի, պեդալ, ռազետկա, զառյադչնիկ

շերտավարագույր,վարդակ, հղում, համացանց, լիցքավորիչ, վերելակ, առցանց, ոտնակ

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

  • Առաջադրանքների ստուգում, քննարկում։
  • Կարդա՛ առակը, քո բառերով գրավոր վերարտադրիր առակի իմաստը։

 

Պետք չէ մի բանը չարած չվերջացրած գլուխ գովալ։

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։  Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։

Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

Հետագա դարերի փոփոխությունները։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հարցեր և առաջադրանքներ

Տեքստից դուրս գրիր կարևոր փաստեր

Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։

 

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։

 

Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

 

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

30 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

 

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

 

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

ԼՂՀ ն   զբաղեցնում է  12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

 

«Եթե ես լինեի ուսուցիչ»

Եթե ես լինեի ուսուցիչ իմ դասը շատ հետաքրքիր կանցկանցնեի։ Իմ  տարբեր ուսանողների հետ տարբեր ձև կշփվեի ։ Իրենց վրա չէի ջղայնանա , եթե  դասերը չէին արել կիմանաի պատճառը  ինչու չէին արել, միանգամից չէի տանի տնօրենի մոտ,միանգամից վատ գնահատական չէի դնի, իրենց կբացատրեի , որ պետք չէ վատ պահել դպրոցում, պետք չէ կռիվ անել դպրոցում , պետք չէ դասերին ուրիշ բանով զբաղված լինել , պետք չէ դասից փաղչել։

Մայրենի

  • Կարդա և վերհիշիր, թե ի՞նչ է վանկը՝

Բառի այն հնչյունը կամ հնչյունների խումբը, որ արտասանվում է մեկ շնչով, կոչվում է վանկ։ Բառերը կարող են կազմված լինել մեկ կամ մի քանի վանկերից (օրինակ տուն, վարձ բառերը արտասանվում են մեկ շնչով, կազմված են մեկ վանկից, իսկ տարի բառը կազմված է երկու՝ տա-րի, հայրենասիրություն բառը վեց՝ հայ-րե-նա-սի-րու-թյուն վանկերից): Հիշի՛ր, որ վանկերի քանակը պայմնավորված է ձայնավոր հնչյունների քանակով։ Բառի մեջ որքան ձայնավոր կա, այնքան էլ վանկ կա։ Առանց ձայնավորի վանկ չի լինում։ Վանկ են կազմում նաև չգրվող ը-երը։ Արտասանվող, բայց չգրվող ը ձայնավորով վանկը կոչվում է գաղտնավանկ։

  • Տրված բառերը բաժանի՛ր վանկերի և նշի՛ր վանկերի քանակը․

Վիրավոր, մկան, վկայական, մութ , մեղք, անգղ, լույս, երեխա, ակամա, հացատուն։

Վիրավոր-երեք վանկ

Մկան-երկու վանկ

Վկայական-չորս վանկ

մութ-միավանկ

մեղք-միավանկ

անգղ-երկու վանկ

լույս-միավանկ

երեխա-երեք վանկ

Ակամա-երեք վանկ

Հացատուն-երեք վանկ

  • Տրված բառերը վանկերի բաժանի՛ր, գրի՛ր գաղտնավանկի ը-ն, եթե այն կա․

ջրհոր, վկա, ակնթարթ, չարաճճի, թթու, տնտնջալ, մկրտվել։

վկա-Միավանկ

ջրհոր- երկու վանկ

ակնթարթ- չորս վանկ

չարաճճի-չորս վանկ

թթու-երկու վանկ

տնտնջալ-երեք վանկ

մկրտվել-երեք վանկ

  • Գրի՛ր շարադրություն՝ «Եթե ես լինեի ուսուցիչ» վերնագրով։ (Լրացուցիչ, տնային աշխատանք)

 

Գրաբարյան ընթերցումներ Շնորհալի Հավատով Խոստովանիմ

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Մարմին և նյութ

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:
Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

 Կենդանի մարմիններ
Անկենդան մարմիններ 
  

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ:
Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:
Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:
Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:
Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:    

Օրգանական նյութեր  
Անօրգանական նյութեր

Դասարական աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է , թե՞ մարմին:
  2. Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
  3. Անվանե՛ք մի քանի առարկա ,որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Լրացուցիչ տնային աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Թվարկե՛ք նյութեր,որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշեք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում:

Բաժակ- բաժակը ոկտագործում են ջուր խմելուց

Թավա — թավան ոկտագործում են տարբեր ուտեստներ եփելու համար

Փայտե տախտակ- Փայտե տախտակը ոկտագործում են մթերքներ կտրատելու համար

 

  1. Հետվյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,ապարանջան,արծաթ,սեղան, փայտ,դանակ, երկաթ,ալյումին:

Մարմին-ջերմաչափ,մոմ,մատանի,ապարանջան,սեղան,դանակ

Նյութ-ջուր,պարաֆին,պղինձ,պոլիէթիլեն,արծաթ,փայտ,երկաթ,ալյումին

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա. պղնձե լար բ. ալյումինե պատառաքաղ
    գ. ռեզինե գնդակ դ. ապակյա բաժակ
    ե. մետաղյա քանոն ե. փայտե սեղան

Дружба

Меня зовут Рафаэль. Очень люблю иметь много друзей и дружбу. У меня   в  школе есть 3 друзей. Моему самому первому другу зовут Вардан. Мы  с ним  дружим уже 6 лет мы с ним познакомились в 1 классе. Моего 2ово друга зовут Карлен. Мы с ним познакомились  в 2 классе и с ним дружим уже 5 лет . Моего 3ово друга зовут Артур Мы с ним дружим 4 года. У меня  есть друзей из садика 1вого зовут Самвель   2вого зовут Сос. Мы с ними дружим 9 лет.

Скажи кто твои друг я скажу кто ты.