Երաժշտական Խումբ

Միջին դպրոցում սովորողների նախաձեռնությամբ հավաքագրվում է երաժշտական խումբ:
Նպատակը՝
Ունենալ սովորողների ինքնառաջարկմամբ, հավեսի խումբ
Ինքնուրույն ստեղծագործելու հնարավորություն
Հանդես գալ երաժշտական կատարումներով
Ժամանակահատվածը՝ երկարաժամկետ

Մեկնարկը՝ մարտի 15
Այս երաժշտական խմբին կարող են միանալ երաժշտական գործիքներին տիրապետող սովորողներ և վոկալի տիրապետողներ ։
Մասնակիցների հայտագրում՝
Ցանկացողները հայտագրվում են հայտարարությանը պատասխանելով։ Կընտրվեն 6-9 դասարանցի ցանկացողները, ովքեր պատրաստ են սովորել և կատարել ժամանակակից  ոճի երգեր և գործիքավորումներ։ Երգերը լինելու են հայերեն և օտար լեզուներով։
Խմբի անուն՝  SINGERS AND MUSIQANS
Նախապատրաստական հանդիպումները կլինեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, որտեղ կքննարկենք, թե ինչպիսի կատարումներ  ենք իրականացնելու։
Նախագծի կազմակերպիչներ՝ Ռաֆայել Գասպարյան, Կառլեն Հովհաննիսյան, 6-7 դասարան
Երաժշական խորհրդատվությունը և համաձայնեցումը Սվետա Ճաղարյանի հետ
Նախագծային խորհրդատվությունը Գոհար Եղոյանի հետ
Գործունեության թույլտվությունը՝ Լուսինե Բուշի