Բնագիտություն Ինքնաստուգում

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
    Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի ջերմային վիճակը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
    Այն ժամանակ, երբ տաք և սառը մարմինների ջերմաստիճանը հավասարվում է։
  3. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:
    Ջերմաչափները լինում են էլեկտրական, հեղուկային տեսակների։
  4. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:
    Բժշկական ջերմաչափը պետք է դնել թևի տակ, հետո էլ հինգ րոպեից հանել։ Իսկ եթե ուզում ենք նորից չափել ջերմությունը, պետք է թափահարենք, որպեսզի սնդիկը վերականգնվի իր սկզբնական վիճակին։
  5. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Երբ պինդ մարմինը անցնում է պինդ վիճակից հեղուկ վիճակին, դա կոչվում է հալում։ Իսկ եթե տեղի է ունենում հակառակը, այսինքն հեղուկ մարմինը անցնում է հեղուկ վիճակից պինդ վիճակին, դա կոչվում է պնդացում։
  6. Ո՞ր մեծություն է կոչվում եռման ջերմաստիճան: –
  7. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:
    Որովհետև Արեգակը տալիս է ապահով ջերմաստիճան կյանքի համար։ Արեգակը ապահովում է նաև բույսերի օրգանական նյութերի ստեղծումը։
  8. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:
    Վառելանյութերն են բնական գազը, տորֆը, նավթը, բենզինը, փայտը և այլն։
  9. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:
    Այո, կան։ Դրանք տաք աղբյուրներն են և գեյզերները։
  10. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:
    Այն ժամանակ, երբ մարմինները շփման ընթացքում ձեռք են բերում այլ առարկաները ձգելու ունակություն։
  11. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:
    Մարմինների էլեկտրականացված լինելը որոշում են էլեկտրացույց սարքով։ Էլեկտրացույց սարքի թերթիկներին հաղորդվում են էլեկտականացված մարմնի լիցքերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով