Մայրենի

  • Կատարի՛ր առաջադրանքները:
    Բառերը ձևափոխի՛ր և գրի՛ր այնպես, որ միտքը չաղավաղվիՊանինը որսորդ Էր։ Վեց շուն (ունենալ), մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի (գնալ) Մթնաձորի խորքերը։ (Ձմեռ) լուսնյակ գիշերներին, երբ (վախ) ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։Պանինը (վազել) (շներ) հետևից, հրճվանքից ճչում։ (Գիշեր) որսը նրա համար հարազատ տարերք էր։ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «Մթնաձոր»

    Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

    Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «Մթնաձոր»

    • Տրված նախածանցներից յուրաքանչյուրով 3-ական բառ կազմիր:

    ան- անպետք, անվախ, անշնորհակալ

    ապ-ապարդյուն, ապաստան, ապօրինի

    տ-տգեղ, տգետ, տկար

    դժ- դժգոհ, դժբախտ, դժգույն

    չ-չուտել, չտես, չիմանալ

    գեր- գերադասել, գերագույն, գերարագ

    անդր- անդրադարձ, անդրադառնալ, անդրաշխարհ

    • Տրված վերջածանցներից յուրաքանչյուրով 3 ական բառ կազմիր:

    ալի – զվարճալի, ցավալի, զարմանալի

    ելի – զարհուրելի, սարսափելի, ահռելի

    իկ – հայրիկ, մայրիկ, քույրիկ

    ք – գիրք, մուտք, հոսք

    ոց – ակնոց, սփրոց, թիկնոց

    ություն – ընթերցանություն, հասկացություն, փիլիսոփայություն

    անոց – խոհանոց, լիտրանոց, հիվանդանոց

  • Կարդա՛ բանաստեղծությունը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր անծանոթ բառերը:
    դալուկ – դժգույն, գույնը գցած, գունատ
  • Ընդգծված բառերը ի՞նչ խոսքի մաս են:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

հին – ածական
աշխարհը – ինչը, գոյական
երազել – բայ
հուշերի – ինչերի, գոյական
նայում եմ – բայ
մորս – ում պատկանելություն
դեմքի – ինչի, գոյական
է եղել – բայ
թել – գոյական
մշուշում – որտեղ, գոյական

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով