Չարենց հարցուփորձ

  • Որտե՞ղ և ե՞րբ է ծնվել Եղիշե Չարնեցը։
    Եղիշե Չարենցը ծնվել է Մարտի 13-ին 1897 թվականին Կարսի մարզում։
  • Ի՞նչ վարկածներ գիտես Չարենցի գրական անվան հետ կապված, ի՞նչ էր բանաստեղծի անուն ազգանունը։
    Երեք վարկած կա Չարենցի գրական անվան հետ կապված։ Առաջին վարկածի համաձայն Կարսի մարզ էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, և Եղիշեն վերցրել էր Չարենց մականունը ցուցատախտակի վրա։ Երկրորդ վարկածի համաձայն, ըստ Չարենցի լավագույն ընկերուհու՝ Կարինե Քոթանջյանի նա չար երեխա էր եղել, որ նրան շատ են չար ասել, որ նա մնացել է Չարենց: Երրորդ վարկածի համաձայն Չարենց մականունը առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղափոխությունից։ Անչարը ծառատեսակ է, որը աճում է անապատում, և որի արմատների մեջ թույն կա։ Եղիշե Սողոմոնյանը նրա իսկական անունն ու ազգանունն է։
  • Երբ հայրը գումար էր տվել բանաստեղծին՝ կոշիկ առնելու համար, ի՞նչ էր գնել Չարենցը և ինչպե՞ս էր բացատրել իր արածը, երբ հայրը նախատել էր նրան։
    Չարենցը գնել էր գիրք և բացատրել, որ ավելի լավ է ոտքով բոբիկ լինել, քան խելքով։
  • Ի՞նչ է գազելը, Չարենցը ու՞մ էր գազել նվիրել։
    Գազելը բանաստեղծության տեսակ է, որը երկտող տներ ունի, և որի առաջին տողի վերջին մասը կրկնվում է ամեն տան երկորդ տողի վերջին մասում։ Չարենցը նվիրել էր գազելը իր մայրիկին։
  • Ընդգծի՛ր ստեղծագործությունների այն հատվածները, որոնք Չարենցինն են.

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ լիճը լուսե․․․

Նայում եմ մինչև որ անզոր գլուխս ծնկիդ է թեքվում․․․

Գործն է անմահ, լա՜վ իմացեք․․․

Աշունը ձորն է մտնում․․․

Քաղցած, ամեհի է գալյի պես աշունը․․․

Իջել է ամպը սարին․․․

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ․․․

Խմի՛ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի․․․

  • Գտի՛ր Չարենցին
  1. Երևակայի՛ր, որ հնարավորություն ունես հանդիպելու Չարենցին: Ինչպե՞ս կվարվեիր, ի՞նչ կհարցնեիր, ի՞նչ կպատմեիր բանաստեղծին:
    Ես կուզեի պատմել Չարենցին մեր օրերի մասին և հարցնել ինչ կարծիքի է նա մեր օրերի մասին և կուզեր ապրել մեր օրերում, թե ոչ։ Կուզեի նաև հարցնել նրան, թե ինչպես ունենալ այդպիսի լավ երևակայություն, ինչպես ինքը ուներ։

Հավելյալ նոյւթ Գավգամելիայի ճակատամարտի մասին

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40,000 հետևակազոր, 7,000 հեծելազոր։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ եգիպտացիք, բաբելոնացիք, մարեր, պարթևներ, ասորիներ, բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, հույն վարձկաններ, կապադովկիացիք և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։

Պարսիկների զորքը հաշվում էր 200,000 հետևակազոր, 45,000 հեծելազոր, 200 ռազմակառք և 15 փիղ։ Դարեհը մեծ հույսեր էր կապում իր ռազմակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար ու սուր սեպաձև դանակներ։ Ռազմակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքն ու լցնել փոսերը։ Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը վնասեց զինվորներին։ Մինչդեռ հունամակեդոնական զորքը լիարժեք հանգստացավ։

Այդ ճակատամարտի առանձնահատկությունը ուժերի անհավասարությունն է։ Երբ առճակատվող բանակները դեմ դիմաց շարվեցին, ստացվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կիլոմետր էր, իսկ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը։ Այստեղից առաջանում էր պարսիկների կողմից շրջափակման սպառնալիքը։

Հակառակորդները դիրքավորվեցին հետևյալ եղանակով։ Դարեհը իր առաջապահ մասում ճակատի երկարությամբ շարեց հեծելազորին, երկրորդ գծի թևերում ՝ հետևակին, իսկ կենտրոնում, ինչպես Իսոսի ժամանակ, տեղադրեց անձնական թիկնազորով շրջապատած արքայական ռազմակառքը։ Ալեքսանդրը, զգուշանալով թշնամական շրջափակումից, կիրառեց զորքերի եռաճակատ դասավորություն։ Նա կենտրոնում տեղադրեց փաղանգը, ձախից ու աջից՝ Պարմենիոնի ու իր ուժերը։ Մինչ այժմ Ալեքսանդրի փաղանգը զրկված էր իր հնարավորությունները ցուցադրելուց, բայց Գավգամելայում այն հաստատելու էր իր վաղեմի համբավը։

Զինարվեստում գործում է կարևոր սկզբունք, ըստ որի հակացուցվում է մարտի ընթացքում կտրուկ փոխել ընտրած մարտավարությունը։ Ալեքսանդրը մտադրված էր հարկադրել թշնամուն խախտել այդ սկզբունքն ու դրդել նրան կատարելու չնախատեսված ու հապճեպ վերադասավորումներ։

Երբ հակառակ կողմերը դիրքավորվեցին, Ալեքսանդրը շարժեց իր ղեկավարած թևը՝ բայց ոչ թե առաջ, ինչպես սպասում էր հակառակորդը, այլ դեպի աջ։ Դրանով նա տեղափոխում է կռվադաշտը դեպի չմաքրած դերբուկաձև հատվածը և դժվարացնում պարսկական ռազմակառքերի գրոհը։ Բայց Ալեքսանդրի աջակողմյա զուգահեռ տեղաշարժումը ծառայում էր ավելի կարևոր նպատակի՝ այն խափանում էր թշնամական արագաշարժ հեծելազորի ու դանդաղաշարժ հետևակի միասնականությունը, ինչի արդյունքում նրա ճակատում բացվածք առաջանալու վտանգ էր գոյանում։ Ընձեռնած հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործելու դեպքում Մակեդոնացին կարող էր խցկվել այդ բացվածքի մեջ ու խառնել թշնամական շարքերը։

Դարեհը, չհասկանալով Ալեքսանդրի մանյովրները, հարձակում է իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա։ Սակայն ճակատային գրոհը փաստորեն վերածվում է արագաշարժ մակեդոնական հեծյալների հետևից վազելուն։ Այդ շարժումների ընթացքում, ինչպես և ակնկալում էր Ալեքսանդրը, պարսիկների շարքերում ճեղք գոյացավ։ Հեթայրները արագ վերադասավորվեցին ու սեպաձև բռունցքով մխրճվեցին բացվածքի մեջ։ Նրանց թիկունքում թաքնված պելտաստները դուրս վազեցին ու իրենց գործողություններով շեղեցին պարսիկ հեծյալների ուշադրությունը։ Դա հնարավորություն տվեց հետևակին ու փաղանգին միավորվել հեթայրների հետ և բազմապատկել գրոհի սաստկությունը։

Ինչ վերաբերում է պարսիկ մարտակառքերի չեզոքացմանը, ապա այստեղ մակեդոնացիք հատուկ հնարք էին մշակել։ Հետևակը միջանցքներ բացեց և այնտեղ մղեց մարտակառքերը։ Առաջացած որոգայթներում պարսիկներն ընկան նետաձիգները հարվածների տակ, հատկապես խոցելի դարձան անպաշտպան կողքերը։ Անհաջող եղավ նաև փղերի գրոհը. մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին։

Ալեքսանդրի թևում ճակատամարտը սաստկանում էր։ Պարսիկների զանգվածի մեջ թափանցած մակեդոնական խումբը մասնատվեց և թշնամին ներս խուժեց առաջացած արանքի մեջ։ Նրանց մի զորաթևը Բաբելոնի կուսակալ Մազեյի գլխավորությամբ շրջափակեց Պարմենիոնի գնդերը, իսկ մյուսը՝ Բակտրիայի կուսակալ Բեսի, զարկեց Ալեքսանդրի վերջապահին։

Սկզբնաղբյուրների համաձայն՝ պարսկական բանակում գտնվող հայկական հեծելազորին կապադովկիացիների հետ համատեղ հաջողվեց ճզմել Պարմենիոնին ու դուրս գալ նրա թիկունքը։ Արիանոսի հավաստմամաբ, մակեդոնական ձախ թևին ՛՛անխուսափելի կործանում էր սպասում, եթե Ալեքսանդրը ստիպված նրան օգնության չուղարկեր հեթայրների ու հիպասպիստների ընտրյալ ջոկատները։

Մինչ Պարմենիոնի թևը դիմակայամում էր արյաց բանակի կատաղի հարվածներին՝ Ալեքսանդրը, ինչպես դա եղավ Իսոսում, նպատակադրվել էր հասնել արքայից արքային։ Հսկայական դաշտի փոշու օվկիանոսը ցնծվում էր կռվողների ճիչերից ու նժույգների խրխնջոցից։ Վերջապես, եկավ մարտի բեկումնային պահը։ Մի կողմից Դարեհի ուղղությամբ ահարկու դոփյունով շարժվում էր մակեդոնական փաղանգը, մյուս կողմից սրընթաց մոտենում էր ինքը՝ Ալեքսանդրը։ Կաթվածահար եղած արքան նոր միայն հասկացավ իրեն շրջապատելու միտումը։ Նա անմիջպես շրջեց կառքը և վերստին դիմեց փախուստի։ Այդ պահից Գավգամելայի դաշտավայրը վերածվեց սպանդանոցի։ Պարսիկների անկառավարելի դարձած ձախ թևը խուճապահար դիմեց փախուստի։

Պարսից աջ թևը որոշ ժամանակ անտեղյակ մնալով արքայի նահանջի մասին շարունակում էր ճնշել Պարմենիոնին։ Հայկական զորամիավորումները մարտը վարեցին մեծ առավելությամբ և լքեցին դաշտը միայն մյուս զորաթևերի ջախջախումից և արքային արքայի փախուստից հետո։ Ալեքսանդրը հետապնդում էր Դարեհին, երբ նրան տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին։ Նա ստիպված եղավ դադարեցնել հետապնդումն ու վերադառնալ ճակատամարտի վայրը։

Գավգամելայի ճակատամարտում վախճանվեց հեթայրների մեծ զորաքանակ, հատկանշական եղավ նաև մակեդոնական փաղանգի դերը։ Ինչ վերաբերում է պարսկական հեծելազորին` ապա նրանց մի ստվար զանգվածին հաջողվեց ճողոպրել։ Գավգամելան այն վճռորոշ հարվածն էր, որից հետո աքեմեյանների տիրապետությունը այլևս երբեք ոտքի չկանգնեց։ Ճակատամարտը ունեցավ հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն և դասվում է պատմության մեծագույնների շարքում։ Հին պատմիչների խոստովանքով ՛՛մակեդոնացիների սեպաձև հարվածը շրջեց պատմության ընթացքը՛՛:

Մայրենի Մարտի 4

  • Առաջադրանքների քննարկում, ստուգում:
  • Կարդա՛ Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը՝

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

  • Գրի՛ր թե ի՞նչ հարցերի են պատասխանում հետևյալ բառերը՝ և ինչ խոսքի մաս են(օրինակ՝ թափվել են-ինչ են արել, բայ)
  1. լսում եք-բայ
  2. անուշ-ածական
  3. զնգոց-գոյական
  4. գարուն-գոյական
  5. շուրթեր-գոյական
  6. սրտեր-գոյական
  7. կրակ-գոյական
  8. բոց-գոյական
  9. դյութել-բայ
  10. փողոց-գոյական
  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր հոգնակի թվով գոյականները:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

  • Գրի՛ր դյութել բառի հոմանիշը, նախադասություններ կազմիր և՛ դյութել բառով և գտածդ հոմանիշներով:

Դյութել-Գրավել

Դյութել-կախարդել

 

 

Ես երեկ դյութեցի իմ տնային ավելը և նրանով թրչեցի Ֆրանսիա ։

Այսոր ես գրավեցի Արգիշտի Առաջինի թագավորությունը։

Մայրենի փետրվարի 29

  • Առաջադրանքների քննարկում, ստուգում
  • Կազմի՛ր նախադասություններ հետևյալ կաղապարով՝
  1. Ածական, գոյական, բայ

Գեղեցիկ աթոռը կոտրվեց։

  1. Բայ, ածական, գոյական

Բացվեց գեղեցիկ առավոտը։

  1. Ածական, գոյական, բայ, բայ, գոյական

Կապույտ երկինքը բոցավառվեց ներկելով իր շուրջը։

  1. Ածական, գոյական, ածական գոյական, բայ

Գեղեցիկ ծառերը, գունավոր ծաղիկները ծաղկեցին։

  1. Բայ, գոյական, ածական, գոյական։

Բացվեցին ծաղիկները անուշահոտ  և գեղեցիկ։

  • Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
  1. Ո՞վ ու՞ր գնաց, ի՞նչ արեց:

Արմենը գնաց դաշնամուրի պարապմունքի և դաշնամուր պարապեց։

  1. Ի՞նչը ի՞նչ եղավ ի՞նչու:

Դուռը կոտրվեց, որովհետև թույլ էր ամրացված։

  1. Ովքե՞ր ի՞նչ են անում, որտե՞ղ:

Երեխաները ֆուտբոլ են խաղում  ֆուտբոլի դաշտում։

  1. Ինչպիսի ինչե՞րը ի՞նչ են լինում:

Հզոր մեքենաները  վթարի են ենթարկվում։

Լրացուցիչ աշխատանք՝ ըստ նախասիրության

  • Բանաստեղծություն

Գարնան ծաղիկը

Դու իմ սիրուն,

Դու իմ գարուն,

Քեզ եմ ջրել, մեծացրել,

Բացվել ես գույնով,

Լցրել ես բույրով,

Գունավորել ես ծառ ու ծաղիկ։

Միշտ մնա այսպես գունավոր

Մի թառամիր իմ սրտի գարուն,

Իմ սրտի ծաղիկ ու դու մարդկանց բեր միմիայն բարիք։

English

1.warm

2.snowy

3.thunderstorm

4.hot

5.sunny

6.windy

7.rainbow

8.partially cloudy

9.cloud

10.cold

11.rainy

12.stormy

13.lighitning

14.freezing

15.tornad

16.foggy

 

Ex.4

1.showers

2.thunder

3.humid , hot

4.hours

5.damp

6.wind

Ex.5

1.heavy rain last night.

2.was humid and damp yesterday.

3.was a shower in the  afternoon.

4.is changeable

5. is dry today.

6.storm and thunder.

Ex.6

1.We don’t have  a lot of showers in spring.

2.in winter it’s often freezing at night.

3.the weather is not always the same in the  summer.

4.we sometimes have a lot of rain for 24 hours.

5.it sometimes snows in the winter.

6.our winthers  aren’t dry.

7.we don’t have often thunder and lighting.

8.it’s usually  hot  and  dry  in summer.

 

Մաթեմատիկա

1.Լուծե՛ք հավասարումը․

2(7x — 4) = 0

14x — 8 = 0

8 = 14X

8/14 = X

12 — x + 5 = 7-18x

17 — X = 7 — 18X

17 = 7 — 17X

-10 = 17X

-10/17 = X

15 — 3x = 0

15 — 3X = 0

3X = 15

X = 5

x +2x + 3 = 7

3X + 3 = 7

3X = 4

X = 4/3

4(x – 2) = x

4X — 8 = X

8 = 3X

8/3 = X

5(x – 3) = 2x + 1

5X — 15 = 2X + 1

5X = 2X + 16

3X = 16

X = 16/3

7x — 3 + x = 4x — 9 + 5x

8X — 3 = 9X — 9

8X = 9X — 6

X = 6

  1. Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52։ Մտապահված թիվը նշանակեք x-ով, կազմեք հավասարում և լուծեք այն։

4X = 52

X = 52 : 4

X = 13

  1. Մտապահել են մի թիվ, ավելացրել են 8 և ստացել 33։ Մտապահված թիվը նշանակեք x-ով, կազմեք հավասարում և լուծեք այն։

X + 8 = 33

X = 33 — 8

X = 25

  1. Դահուկավազքի մրցումներին մասնակցում էին 53 մարզիկ։ Աղջիկները 17-ով քիչ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էին մասնակցում մրցումներին։

Տղաներ — X + 17

Աղջիկներ — X

2X + 17 = 53

2X = 53 — 17

2X = 36

X = 36 : 2

X = 18

X = 18 + 17 = 35

  1. Երկու շրջանագծերի շառավիղները 3 սմ և 6 սմ են, իսկ նրանց կետերի ամենամեծ հեռավորությունը հավասար է 20 սմ-ի։ Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը։

3 + 3 = 6

6 + 6 = 12

12 + 6 = 18

20 — 18 = 2

2 + 3 + 6 = 11

  1. Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞ մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։

2X + 3Y = 33

2X + 5Y = 43

2Y = 43 — 33

2Y = 10

Y = 10 : 2 = 5

3Y = 5 x 3 = 15

2X = 33 — 3Y = 33 — 15 = 18

1.= 1.3/4

բ․=8.11/12

գ․=1.25/51

դ․10.15/16

Մայրենի Փետրվարի 28

9.Ընդգծված բառակապակցություններն ածանցավոր բառերով փոխարինի´ր:

Պոչ չունեցող  այսպիսի  կենդանի չէի տեսել:  — Անպոչ

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի: — հարյաբար

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցողհսկա ես: — զորավոր,զորեղ

Կինը վեր կացավ թոնրի մոտից, խմորը վրան ձեռքերով մի քանի հաց փաթաթեց ու տվեց ճամփորդին:  խմորոտ

Թշնամու նման եք խոսում:  — թշնամաբար

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցողզարմանալի կեն­դանի են տեսել: — երկոտանի

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես: — եղբայրաբար

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին: — դեղնոտ

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:  — մտերմաբար

Կապույտին տվող աչքեր ուներ: Կապտավուն

 

10. Գոհար, մանուկ, հասմիկ, վահան գոյականները նախադասություններում գործածիր այնպես, որ մի դեպքում հանդես գան որպես հատուկ անուն, մյուս դեպքում՝ հասարակ անուն:

Հատուկ — Իմ մատանիի վրա Գոհար է դրած , գիտես  մանուկ եմ տեսել, Անցյալ շաբաթ ես երգել եմ Հասմին երգչուհու երգերից ,Վահան դու սխալ էս մտածում։

Հասարակ — Ես սիրահարվել եմ Գոհար անունով աղջկա , Մանուկը իմ բակի ընկերոջ եղբայրնե,  երեկ ես տեսա մեր նախկին երգի դասատուին Ընկեր Հասմիկին, Ես երեկ տեսա ծառայի վահանը։

11. Լող, պար, խանութ, գյուղ, այգի, հաց, կոշիկ, դեղ գոյականներից կազմիր անձ ցույց տվող գոյականներ, օրինակ՝ լող-լողորդ:

Լող-լողորդ

Պար-պարուհի

Խանութ-խանութպան

Գյուղ-գյուղացի

Այգի-այգեպան

Հաց- հացթուխ

Կոշիկ-կոշկակար

Դեղ-դեղագետ

Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը։
Հայրենիքը այն տարածքն է, որը դարեր շարունակ ժողովուրդը ապրել է, և պատմություն է կերտել։
2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները
Մեծ Հայքի նահանգներն են Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիք, Տուրուբերան, Արցախ, Սյունիք, Վասպուրական, Ուտիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Փայտակարան։
3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները։
Մեծ հայքի տարածքը զբաղեցրել էր 300000 քառակուսի կմ, իսկ Փոքր հայքը զբաղեցրել է 80000 քառակուսի կմ։
4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը։
Վանա լճի նախկին անվանումը Բզնունյաց ծովն է։
5․ Ո՞րն է հայերի հայրենիքը
Հայերի հայրենիքը Հայաստանն է։
6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում
Քարի դարը սկզբնավորվել է 3 միլիոն տարի առաջ։ Քարի դարը բաժանվում է Հին քարի դարի(պալեոլիթին), միջին քարի դարի(մեզոլիթ) և նոր քարի դարի(նեոլիթ)։
7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին
Ախթամար կղզին հայտնի Սուրբ խաչ եկեղեցով։
8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր
Որոհետև Հայաստանը բարձր տարածք ունի։
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը
Օտարները կոչել են Հայաստանը Արմենիա, վրացիները Սոմխեթի, իսկ թուրքերը Էրմենիստան։
10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ
Վանի թագավորությունը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի պատմության մեջ։
11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները
Հայկական լեռնաշխարի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի լեռներին, հյուսիսարևելքում հասնում են Պոնտոսի լեռներին, հյուսիսում Կուր գետի, արևելքում Կասպից ծով և Ուրմիա լիճ, արևմուտքում Փոքրասիական սարահարթ։
12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը
Կիլիկյան Հայաստանը գտնվել էր Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մասում։
13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները
Հին քարի դարի կարևոր կայաններն են Գուգարքը, Արզնին։
14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը
րդինի-Մուսասիր գլխավոր տաճարը թալանեց Սարգոն երկրորդը։
15․ Ի՞նչ է Միջնաշխարհը
Միջնաշխարհը Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասն է։
16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին
Թեյշեբային քաղաքը նվիրված է ռազմի և քաջության աստված Թեյշեբային։
17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը
Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Արարատն է, որը 5165մ է։
18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը
Արատտայի հովանավոր աստվածը Հայկն էր։
19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը
Սկյութական ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։
20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը
Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։
21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը
Ռուսա 3-ի հայրը Էրիմենան էր։
22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»
Ոսկե եռանկյունը նեոլիթյան գտնվող հուշարձանների տարածքն է։
23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»
Մենուան էր կառուցել «Շամիրամի ջրանցքը»։
24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ
Որովհետև նրա վրա հանգրվանել է Նոյի Տապանը։
25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը
Արգիշտի 1-ը թագավորել է Ք․ա․ 786-ից մինչև 764 թվականը։
26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը
Ներկայիս ՀՀ տարածքը Մեծ Հայքից չի ընդգրկում ոչ մի նահանգ։

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը
Կրակը հայտնագործվել է հին քարի դարի ժամանակ։
28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը
ՀՀ-ի ամենաբարձր գագաթը Արագածն է, որըը ունի 4096մ բարձրություն։
29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը
Մենուան էր ստեղծել տեղական սեպագիրը։
30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը
Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Արատտան էր։
31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր
Նաիրի երկրի մասին է ասվում ՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։
32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը
Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը Թոնդուրեկն է։
33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին
Իշպուինիին հաջորդել էր Մենուան։
34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը
Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են ՝ Սևանա լիճը, Վանա լիճը և Ուրմիա լիճը։
35․ Ի՞նչ է Շանիդարը
Շանիդարը միջին քարի դարի և նոր քարի դարի հուշարձաններն են։
36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը
Սևանա լճի նախկին անվանումը Գեղաման է։
37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան
Ուրարտուի առաջին արքան Սարդուրի 1-ինն է։
38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը
Արգիշտի 1-նն է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը։
39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին
Սալմանասար 3-րդ արքան պարտվեց հայկական զորքերին Ք․ա․ 833թ․։
40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
Բրոնզե դարի կարևոր նվաճումը Մեծամորու աստղադիտարանն է։
41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը
Սարդուրի 2-րդի օրոք Վանի թագավորությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։
42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը
Ուրմիա լճի նախկին անվանումը Կապուտան ծովն է։
43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը
Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն են ՝ Արաքսը, Եփրատը, Տիգրիսը և այլն։
44․ Ո՞րն է հայոց մայր գետը
Հայոց մայր գետը Արաքս գետն է։
45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին
Սարդուրի 1-ին հաջորդել է Մենուան։
46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան
Մենուա արքան գահակալել է Ք․ա․ 810-ից մինչև 786 թվական։
47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը
Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 1-ը։
48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա
Տրդար 3-ի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա Արածանի գետում։
49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը
Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերն են Ալաշկերտը, Շիրակինը։
50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը
Խալդիի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիր տաճարն է։

Մայրենի

  • Հիշի՛ր, թե ինչ է ցույց տալիս գոյականը և ինչ հարցերի է պատասխանում: Հիշի՛ր, թե ինչ է ցույց տալիս ածականը և ինչ հարցերի է պատասխանում: Հիշի՛ր, թե ինչ է ցույց տալիս բայը և ինչ հարցերի է պատասխանում:
  • Տրված գոյականները դարձրու՛ բայ:

ուտելիք-ուտել

պար-պարել

 

երգ-երգել

շենք-շինել

գիր-գրել

լվացարան-լվացվել

  • Տրված բայերը դարձրու գոյական և ածական: օրինակ՝ զարդարվել-զարդ-պատկերազարդ

մաքրել-մաքրել սեղանը մաքրուհի

խոսել-շատախոս

սիրել-սիրահարված

Առակ

Մի մարդ երջանիկ էր ապրում իր կյանքը: Միշտ ժպտում էր, ծիծաղում էր, ոչ ոք երբևէ նրան տխուր չէր տեսել: Երբեմն-երբեմն մարդիկ հարցնում էին.

— Ինչպե՞ս է, որ դու երբեք չես տխրում: Ինչպե՞ս ես կարողանում միշտ ուրախ լինել: Ո՞րն է քո երջանկության գաղտնիքը:

Այդպիսի հարցերին մարդը սովորաբար պատասխանում էր.

— Կար ժամանակ, որ ես էլ էի ձեզ նման տխուր: Եվ ես հանկարծ գլխի ընկա. բայց չէ՞ որ դա ԻՄ ընտրությունն է, ԻՄ կյանքը:  Եվ այդ ընտրությունը ես անում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Եվ այդ պահից ամեն անգամ արթնանալիս ես հարցնում եմ ինձ.

— Դե, ի՞նչ ես ընտրում այսօր՝ տխրությո՞ւն, թե՞ ուրախություն:

Եվ ամեն անգամ ստացվում է այնպես, որ ես ընտրում եմ ուրախությունը:

1. 5-6 նախադասությամբ վերապատմիր առակը:

Կար չկար մի մարդ կար նա միշտ ժպտում էր ոչ ոք նրան տխուր չեր տեսել ,մեկ օր մի մարդ նրան հարցրեց ինչպես է , որ դու երբեք չես տխրում ինչպես ես կարողանում միշտ ուրախ լինել, որն է քո երջանկության գաղտնիքը։Նա ասաց , որ կար ժամանակ , որ ես էլլ էի ձեզ պես տխուր, և նա ասաց չէ , որ դա իմ ընտրությունն է տխուր լինեմ, թե ուրախ և նա ամեն օր ընտրում է տխուր լինի, թե ուրախ  և միշտ այնպես է ստացվում , որ նա ընտրում էր ուրախ լինելը։

2. Ո՞րն է առակում արտահայտված գաղափարը:

Գաղափարը այն է ,որ պետք է դու որոշես քո կյանքը  ուրախ լինես, թե  տխուր։