Մայրենի փետրվարի 29

  • Առաջադրանքների քննարկում, ստուգում
  • Կազմի՛ր նախադասություններ հետևյալ կաղապարով՝
  1. Ածական, գոյական, բայ

Գեղեցիկ աթոռը կոտրվեց։

  1. Բայ, ածական, գոյական

Բացվեց գեղեցիկ առավոտը։

  1. Ածական, գոյական, բայ, բայ, գոյական

Կապույտ երկինքը բոցավառվեց ներկելով իր շուրջը։

  1. Ածական, գոյական, ածական գոյական, բայ

Գեղեցիկ ծառերը, գունավոր ծաղիկները ծաղկեցին։

  1. Բայ, գոյական, ածական, գոյական։

Բացվեցին ծաղիկները անուշահոտ  և գեղեցիկ։

  • Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
  1. Ո՞վ ու՞ր գնաց, ի՞նչ արեց:

Արմենը գնաց դաշնամուրի պարապմունքի և դաշնամուր պարապեց։

  1. Ի՞նչը ի՞նչ եղավ ի՞նչու:

Դուռը կոտրվեց, որովհետև թույլ էր ամրացված։

  1. Ովքե՞ր ի՞նչ են անում, որտե՞ղ:

Երեխաները ֆուտբոլ են խաղում  ֆուտբոլի դաշտում։

  1. Ինչպիսի ինչե՞րը ի՞նչ են լինում:

Հզոր մեքենաները  վթարի են ենթարկվում։

Լրացուցիչ աշխատանք՝ ըստ նախասիրության

  • Բանաստեղծություն

Գարնան ծաղիկը

Դու իմ սիրուն,

Դու իմ գարուն,

Քեզ եմ ջրել, մեծացրել,

Բացվել ես գույնով,

Լցրել ես բույրով,

Գունավորել ես ծառ ու ծաղիկ։

Միշտ մնա այսպես գունավոր

Մի թառամիր իմ սրտի գարուն,

Իմ սրտի ծաղիկ ու դու մարդկանց բեր միմիայն բարիք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով