07.09.21 Մխիթար Գոշ

Նշենին և շագանակենին

Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նաբարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.

— Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:

Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

Խոհեմ մարդը և ծառերը

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.

— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։

Եվ նրանք պատասխանում են.

— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել ևընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում եսմեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանումդիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով