Մայրենի

  • Մեկնաբանիր բանաստեղծության հետևյալ տողը՝ «Ամպրոպից հետո
    Բարի է լինում արևն ավելի»:
    Այս տողի ասելիքը այն է, որ վատ դեպքերից հետո մարդիկ ավելի շատ են ուզում ուրախ և բարի լինել։
  • Ո՞րն է բանաստեղծության բուն ասելիքը:
    Բանաստեղծության բուն ասելիքը այն է, որ ամպրոպից հետո բնությունը ավելի է ծաղկում, ավելի պայծառ և գեղեցիկ է դառնում։
  • Բանաստեղծությունը փորձիր մեկնաբանել ոչ թե բնության երևույների տեսակետից, այլ հասարակական երևույթների:
    Բանաստեղծության իմաստը նրանում է, որ վատ բաներից հետո տեղի ունեցած լավ բաները մարդիկ ավելի շատ են գնահատում և ուրախանում։

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով