Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 224, 225, 228, 229, 230։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սրտակեր, վախկոտ, քարոտ, մայրական, երկնային, արևային, փայտե, լեռնային, փողոցային, երկաթյա, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկյա, արծաթյա, ծովային, Ամերիկայան, Ֆրանսիական, Գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա դրական

Բ բաղդատական

Գ գերադրական

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ- ամենից վատ վատագույն, գեղեցկագույն-ամենից գեղեցիկ ամենագեղեցիկ, բարձրագույն- ամենից բարձր ամենաբարձր, ամենաազնիվ-ամենից ազնիվ, ամենից հզոր-ամենահզոր, ամենից ահեղ-աենաահեղ, համեստագույն-ամենից համեստ ամենահամեստ, ամենահին-ամենից հին, ամենից ծանր-ամենածանր, ամենալուրջ, ամենից խոշոր-ամենախոշոր։

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիթսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

Ցույց է տալիս տասը։

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ , քսաներեք , երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Տասնավորները գրվում են կից իսկ հարյուրավորներից սկսած գրվում են հարադիր։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

վաթսունհինգ ,քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք,վեց հազար ութսունյոթ, ձոռս հազարրր երեք հարյուր քսանմեկ,յոթ հարյուր ութսուն վեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով