Հայոց Լեզու

    • Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՛ր:

    Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեուպունջա շրջանում է անձրև (գալ): Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա կա մի տեղ, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որ միշտ (փչել) լեռներից ջրափոշին հարթավայր (տարել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ (դառնալ) ու որպես անձրև (տեղալ):

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեուպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա կա մի տեղ, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որ միշտ փչում է լեռներից ջրափոշին հարթավայր է տանում: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղում:

  • (գալ) — գալիս

  • (անձրևել) — անձրևում

  • (փչել) — փչում

  • (տարել) — տարող

  • (դառնալ) — դառնում

  • (տեղալ) — տեղում

    • Վերևի տեքստից ընտրի՛ր 1 բայ և գրի՛ր 8 դերբայներով: տեղալ

    տեղալու է

  • տեղացող

  • չի տեղա

  • տեղել

  • տեղում է

Երորդ Շրջանի ուսումնական պլան

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ձեր բլոգներում, «Անհատական ուսպլան» բաժնում տեղադրել ներքևում նշված ձևաչափով տեքստը, դիմացները լրացնել առաջին ուսումնական շրջանի տվյալները, հրապարակել և հղումը ուղարկել ինձ։
Մինչև կիրակի օրը ավարտել:
 
 
Անհատական ուսումնական պլան(վերնագիր)
Տեխնոլոգիայի խմբեր- Դիզայն և Համակարգչային գիտություն
Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- 2 խում Չորեքշաբթի ֆուտբոլ
Ընտրության խմբեր- 2ժամ ոսկեգործություն 2ժամ երգ
Լրացուցիչ պարապմունք դպրոցում-չունեմ
Երկարօրյա-չեմ գնում
Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- Դաշնամուր, ուդառնիկ,Փողային առկեստր,սինֆոնիկ առկեստր,հարվածային առկեստր,սոլֆեջո,մուզլիտիրատուրա,բոքս
Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/-Քյուառ կոդի ստեղծում
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)- ես քաղաքային աֆտոբուսովեմ գնում գալի
Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)- դեռ չգիտեմ գրանցվելեմ գնալուեմ ամռանը

Հայոց Լեզու

  • Հետևյալ բառերը ենթարկի՛ր ձևաբանական վերլուծության՝

սովորում եմ – անկատար դերբայ, ներկա ժամանակ, առաջին դեմք, եզակի թիվ

հավատալ – անորոշ դերբայ, պարզ, ա խոնարհում

նրանք – անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով

չեմ մոռանա – ժխտական դերբայ, ներկա ժամանակ, առաջին դեմք, եզակի թիվ

յոթերորդ – դասական թվական

կարդալ – անորոշ դերբայ, պարզ, ա խոնարհում

կարդացել են – վաղակատար դերբայ, անցյալ ժամանակ, երրորդ դեմք, հոգնակի թիվ

միմյանց – փոխադարձ դերանուն, ուղղական հոլով

գնալու էր – ապակատար դերբայ, անցյալ ժամանակ, երրորդ դեմք, եզակի թիվ

անձրև – իրանիշ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

անձրևային – հարաբերական ածական

  • Գրի՛ր պատում՝ ներկայացնելով քո օրը:

Այսօր ես վեր կացա և պատրաստվեցի, որպեսզի գնամ դպրոց։ Այսօր ինձ իմ հայրիկը տարավ դպրոց։ Սկզբում տեսա իմ եղբորը և նրա ընկերներին, բարևեցի, մի քիչ զրուցեցինք, և ես գնացի դասի։ Ճանապարհին ես հանդիպեցի իմ ընկեր Նարեկին։ Քանի որ նույն ճանապարհով էինք գնում, դասի ճանապարհին հարցրի՝ երեկ ինչ էր արել, ինքն էլ ինձ հարցրեց, թե ես ինչ էի արել։ Ես դասից ուշացել էի, և բախտս բերեց, որ իմ կազմակերպիչ ընկեր Գոհարը ինձ չտեսավ, բայց շատ չէի ուշացել, այնպես որ ինձ թվում է՝ չէր բարկանա։

Առաջին ժամը մեր մոտ աշխարհագրություն էր, երկրորդ ժամը՝ հայոց լեզու։ Մեր հայոց լեզվի ուսուցչուհին շատ լավ դասավանդող է։ Ճիշտ է, երբեմն լինում է, որ նա ջղայնանում է, բայց այդ ամենը մեր համար է անում։ Երբ մենք դասից շեղվում ենք, նա մեր վրա բարկանում է, որպեսզի ամբողջությամբ դասից չշեղվենք։

Հաջորդ դասը մեզ մոտ քիմիա էր։ Ես և իմ ընկերը լրացուցիչ առաջադրանքները կատարել էինք, և մեզ ընկեր Վարսենիկը մեկ հատ գիրք տվեց, որի մեջ պետք է նշեինք, թե որն է ճիշտ, որը սխալ։ Բնականաբար, հարցերը կապված էին քիմիայի հետ։ Երբ մենք վերջացրեցինք այդ գրքի առաջադրանքները, սկսեցինք մեր քիմիայի ուսուցչուհու հետ զրուցել, մի քիչ էլ կատակեցինք։ Այս քիմիայի դասը շատ լավ անցավ, և նա վերջում ինձ ու իմ ընկերոջը ասաց, որ այս օրը մենք հաստատ կհիշենք։

Հաջորդ դասը մեզ մոտ հանրահաշիվ էր։ Այսօր մենք կատարեցինք խնդիրների լուծում գծային հավասարումների օգնությամբ։ Այս թեման շատ հեշտ էր, և մենք այն ամբողջությամբ ավարտեցինք դասարանում։

Վերջին երկու դասերին ես չնստեցի, բայց իմ կազմակերպչին զգուշացրել էի, որ չեմ մասնակցելու։ Վերջին դասը մեր մոտ ֆիզկուլտուրա էր, բայց ես չէի մասնակցել և գնացել էի իմ մորաքրոջ տուն, որպեսզի նա մի քիչ օգնի ինձ դաշնամուրի գործում։ Մորաքույրս ինձ օգնեց, մենք ավարտեցինք, և ես գնացի իմ մայրիկի խանութ, որպեսզի վերցնեմ բոքսի իրերս և գնամ մարզման։

Բոքսի ժամանակ մենք այսօր աշխատում էինք շնչառության և այլ կարևոր բաների վրա։ Երբ մարզումը ավարտվեց, ես և ընկերներս գնացինք մետրոյի մոտ, որպեսզի գնանք տներով։ Նստեցինք մետրո, հասանք Չարբախ, մի քիչ քայլեցինք և գնացինք մեր տները։ Ես մի քիչ ուշ տուն հասա, լվացվեցի, նայեցի ինչ դասեր ունեմ վաղը, և տեսա, որ հայոց լեզվի առաջադրանքը մինչև վերջ չեմ կատարել։ Նստեցի և ավարտեցի բոլոր տնային առաջադրանքները։

  • Պատումիցդ դու՛րս գրիր բայերը և ենթարկի՛ր ձևաբանական վերլուծության:

 

  1. վեր կացա – գործողություն անցյալ  ժամանակ, եզակի թիվ 1-ին դեմք
  2. պատրաստվեցի – գործողություն անցյալ ժամանակ եզակի թիվ 1-ին դեմք
  3. գնամ – Վաղակատար եզակի թիվ, 1-ին դեմք
  4. տարավ – գործողություն անցյալ  ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  5. տեսա – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  6. բարևեցի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  7. զրուցեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  8. գնացի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  9. հանդիպեցի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  10. հարցրի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  11. հարցրեց – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  12. ուշացել էի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  13. տեսավ – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  14. բարկանա – գործողություն, ենթադրական եղանակ, ապառնի ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  15. լինում է – գործողություն, ներկա ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  16. շեղվում ենք – գործողություն, ներկա ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  17. բարկանում է – գործողություն, ներկա ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  18. շեղվենք – գործողություն, ենթադրական եղանակ, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  19. կատարել էինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  20. տվեց – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  21. նշեինք – գործողություն, անցյալ ապառնի ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  22. վերջացրեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  23. զրուցել – գործողություն, անորոշ դերբայ
  24. կատակեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  25. անցավ – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  26. ասաց – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  27. կհիշենք – գործողություն, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  28. կատարեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  29. ավարտեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  30. զգուշացրել էի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  31. օգնեց – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  32. ավարտեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  33. վերցնեմ – գործողություն, ենթադրական եղանակ, ապառնի ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  34. աշխատում էինք – գործողություն, անցյալ անորոշ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  35. ավարտվեց – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
  36. գնացինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  37. նստեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  38. հասանք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  39. քայլեցինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  40. գնացինք – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, հոգնակի թիվ, 1-ին դեմք
  41. հասա – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  42. լվացվեցի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  43. նայեցի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  44. տեսա – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  45. կատարել – գործողություն, անորոշ դերբայ
  46. նստեցի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք
  47. ավարտեցի – գործողություն, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, 1-ին դեմք

Խնդիրների լուծում գծային հավասարումների օգնությամբ

1)Մտապահված թիվը նշանակեք x-ով, կազմեք հավասարում ըստ հետևյալ խնդրի և լուծեք․

ա) Մտապահել են մի թիվ, ավելացրել են 8 և ստացել 33:

x+8=33

x=33-8=23

բ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52:
4x=52

x=52:4

x=13


գ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 7-ով, արդյունքին ավելացրել են 12 և ստացել 26:

7x+12=26

7x=26

դ) Մտապահել են մի թիվ, հանել են նրանից 4, արդյունքը բազմապատկել են 5-ով և ստացել 35:

 (x-4)x5 =35

5x-20=35

5x=55

x=11

2)Մի թիվը 6-ով մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 18 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում` նշանակելով մի տառով

ա) փոքր թիվը,
2x=18-6  2x=12 x=6

բ) մեծ թիվը:

x-6

x+x+-6=18

x=12

3)Մի թիվը 4-ով փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 22 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում` նշանակելով մի տառով

ա) փոքր թիվը,
x+x+4=22

2×18

x=9
բ) մեծ թիվը:

x+x-4=22

2×26

x13

4)Խնդրի անհայտ մեծություններից մեկը նշանակելով մի տառով` ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում և լուծեք այն .

ա) Մի թիվ 5 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 42 է:

5x+x=42

6x=7

x5+x=42

բ) Մի թիվ 3 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 28 է:

x+3x=28

4x=28

x=7

7×3=21

գ) Մի թիվ 4 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց տարբերությունը 39 է:

4x-x=39

3x=39

x=13

13×3=52

դ) Մի թիվ 7 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց տարբերությունը 54 է:

7x-x=54

6x=54

x=9

7×3=64

5)ա) Եղբայրը գտավ 3 անգամ շատ սպիտակ սունկ, քան քույրը: Միասին նրանք գտել են 24 սպիտակ սունկ: Քանի՞ սպիտակ սունկ է գտել եղբայրը, քանիսը քույրը։

3x+x=24

quyr-x

exbayr -3x

4x=24

x=6

3×6=18

բ)Երկու դարակում ընդամենը 63 գիրք կա, ընդ որում մեկում 2 անգամ քիչ գիրք կա, քան մյուսում: Քանի՞ գիրք կա ամեն դարակում:

2x+x=63

3x=63

x=21

2×21=42

6)ա) Գիրքն ունի 60 էջ: Կարդացել են 2 անգամ ավելի շատ էջ, քան
մնացել էր կարդալու: Քանի՞ էջ էր մնում կարդալու:
chkardacat x

kardacat 2x

2x+x=60

3x=60

x=20
բ) Հավաքակայանում 72 մեքենա կա: Մարդատար մեքենաները 7 անգամ շատ են բեռնատարներից: Քանի՞ բեռնատար մեքենա կա հավաքակայանում:

 

Ճնշման ուժերի բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշումը

  1. Ի՞նչ է նշանակում «հեղուկները հոսուն են» արտահայտությունը: Ո՞րն է հոսունության հետևանքը:

«Հեղուկները հոսուն են» նշանակում է, որ նրանք կարող են հեշտությամբ փոխել ձևը և հարմարվել ցանկացած անոթի ձևին։ Հոսունության հետևանքով՝

հեղուկը չի պահպանում ձևը,

կարող է հոսել, լցվել, տարածվել,

նրա մասնիկները ազատորեն տեղաշարժվում են միմյանց նկատմամբ։

  1. Ինչու՞ է հավասարակշռության վիճակում հեղուկի ազատ մակերևույթը հորիզոնական:

Քանի որ հավասարակշռության վիճակում հեղուկի յուրաքանչյուր կետում ճնշումը պետք է լինի հավասար։ Եթե մակերևույթը թեք լիներ, հեղուկը կսկսեր հոսել, մինչև դառնա հորիզոնական։ Այսինքն՝ հորիզոնական դիրքը կայուն հավասարակշռության վիճակն է։

  1. Հեղուկի ճնշման ուժերը միշտ ուղղահայաց են պինդ մարմնի հետ հեղուկի հպման մակե-րևույթին։ Ինչու՞:

Դա պայմանավորված է ճնշման բնույթով։ Ճնշումն միշտ ուղղված է տվյալ մակերևույթին ուղղահայաց  ուղղությամբ։ Այդպես է, որովհետև հեղուկի մասնիկները բոլոր կողմերից հավասար բախվում են մակերեսին, իսկ արդյունքի ուժը ուղղված է հենց նորմալ։

  1. Բերեք հեղուկի ճնշման ուժերի դրսևորման մի քանի օրինակ:

Ջրի ճնշումը լողավազանի հատակին ավելի խորքում ավելի մեծ ճնշում։

Սուզանավի պատերի վրա ջրի ճնշումը մեծանում է խորության հետ։

Ջրի ճնշումը ապակե տարայի պատերին ջուր լցնելիս։

Բարձր ջրով լի տարայից ջուրը դուրս է հոսում ծակած մասից՝ ճնշման շնորհիվ։

  1. Ինչպե՞ս կհիմնավորեք, որ հեղուկի առանձին մասերը փոխազդում են ճնշման ուժերով:

Եթե հեղուկի մի մասում ճնշումը փոխվի, ապա դա ազդում է ամբողջ հեղուկի վրա։ Սա ցույց է տալիս, որ մասնիկները փոխազդում են միմյանց հետ, ճնշման ուժերով փոխանցելով փոփոխությունը։ Օրինակ՝ եթե մի տեղ հեղուկը սեղմենք, ճնշումն ամբողջությամբ փոխանցվում է։

  1. Ի՞նչ բնույթ ունեն հեղուկի ճնշման ուժերը։ Ինչո՞վ են պայմանավորված: Ինչպե՞ս են բաշխված ճնշման ուժերը հեղուկում:

Բնույթը՝ մեխանիկական։

Պայմանավորված են հեղուկի ծանրությամբ ու խորությամբ։

Հեղուկում ճնշումն բաշխվում է այնպես, որ խորության մեծացման հետ աճում է։ Եվ բոլոր ուղղություններով՝ ճնշումն հավասար է նույն խորության վրա։

  1. Ինչու՞ են հեղուկներն անվանում «անսեղմելի»:

Հեղուկի մասնիկները այնքան մոտ են իրար, որ սովորական պայմաններում չեն սեղմվում։ Այսինքն՝ հեղուկի ծավալը գրեթե չի փոխվում՝ ճնշում գործադրելիս։ Այդ պատճառով ասում են, որ հեղուկները անսեղմելի են։

 

Լրացուցիչ աշխատանք ՔԻՄԻԱ

  1. Թթվածնի ատոմում քանի՞ էլեկտրոնն է առկա:

8

  1. Որքա՞ն է թթվածին տարրի հարաբերական ատոմային զանգվածը։ Ar 16

 

  1. Որքա՞ն է ածխածին տարրի Ar-ը։ Ar 12
  2. Որքա՞ն է նատրիում տարրի Ar-ը։ Ar 23

5.Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

Քիմիական երևույթը կամ ռեակցիան այն երևույթն է, որի ժամանակ նյութերը փոխակերպվում են նոր նյութերի    փոփոխելով իրենց քիմիական կազմը և հատկությունները։

6.Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

Երկաթի ժանգոտումը Fe → Fe₂O₃

Մեթանի այրումը CH₄ + 2O₂ → CO₂ + 2H₂O

7.Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը.

Հարաբերական ատոմային զանգվածը (Ar) տրված տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է ածխածնի ¹²C իզոտոպի ատոմի զանգվածի 1/12-ի նկատմամբ։

8.Մեկնաբանե՛ք Ar ( ֆտոր)=19 հավասարությունը:

Այս հավասարությունը ցույց է տալիս, որ ֆտորի մեկ ատոմը միջինում 19 անգամ ծանր է, քան ածխածնի ¹²C իզոտոպի զանգվածի 1/12-ը։

9.Հաշվե՛ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի զանգվածը՝ mo-ն.
10.Ar (բոր)=11 2.Ar(ցինկ)=65 3.Ar(պղինձ)=64

m0=Ar/NA

Ar— հարաբերական ատոմային զանգվածը,

NA=6.022×1023 (Ավոգադրոյի թիվը)։

Հաշվենք բորի, ցինկի և պղնձի ատոմի զանգվածները.

Բորի ատոմի զանգվածը ≈ 1.83 × 10⁻²³ գ
Ցինկի ատոմի զանգվածը ≈ 1.08 × 10⁻²² գ
Պղնձի ատոմի զանգվածը ≈ 1.06 × 10⁻²² գ

11.Հաշվե՛լ H2SO4, Na2SO4,K2SO4,CO2 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը:Եվ յուրաքանչյուրի զանգվածային բաժինը:

H₂SO₄ = 2(1) + 32 + 4(16)

Na₂SO₄ = 2(23) + 32 + 4(16)

K₂SO₄ = 2(39) + 32 + 4(16)

CO₂ = 12 + 2(16)

Տեխնոլոգիա

Սկզբում խոսել են QR կոդերի մասին․ ինչի համար են դրանք պետք, որտեղ են օգտագործվում, ոնց են դրանք ստեղծվում։ Հետո ուսումնասիրել եմ QR կոդեր սարքելու հարմար հարթակներ, ընտրել ենք մեր հավանած կայքը և պատրաստել ենք մեր բլոգների QR կոդերը մեր նախընտրած ձևավորմամբ։

QR կոդեր կարող եք պատրաստել, օգտվելով այս կայքերից․

Իմ բլոգի Qr-ը՝ ներքևում։

 

Ուսումնական գարուն

  • Կրկնի՛ր բայ խոսքի մասը:
  • Ամրապնդի՛ր ձևաբայերի մասին սովորածդ:
  • Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն ամբողջությամբ:
  • Դու՛րս գրիր անծանոթ բառերը:

Հովվապետ-Քրիստոնեական եկեղեցու հովիվների

Կառապան- Կառք վարող

Վայելչանք-Վայելչություն

Արդարադատություն-Արդարադատ լինել

Ցոփություն-ցոփ կյանք վարել

Անզգամություն-Անզգամ լինել

Պատվիրանագիր

  • Ի՞նչ կերպարներ կային հեքիաթում:

Վաչագան

Անահիտ

Թագավոր

Վեզիր

Ժողովուրդ

  • Հատկապես ո՞ր կերպարը քեզ դուր եկավ, ինչու՞:

Ամենա շատ ինձ դուր եկավ Անահիտը որովհետև նա ոչ միայն գեղեցիկ էր նաև խելացի ինքնուրույն ու աշխատասեր։ Նա ապացուցեց, որ կնոջ ուժը միայն արտաքին գեղեցկության մեջ չէ այլև գիտելիքի մեջել է։ Նա Վաչագանին սովորեցրեց, որ աշխատասիրությունն ու իմաստությունը ավելի կարևոր են քան  թագավորությունը։

  • Ո՞րն էր ըստ քեզ հեքրաթի հիմնական ասելիքը:

Այս հեքիաթը ցույց է տալիս ,որ աշխատասիրությունն ու խելքն ավելի մեծ ուժ ունեն քան թագավորական ծագումը Անահիտի կերպարով հեղինակը շեշտում է, որ կինն էլ կարող է կարևոր դեր ունենալ ոչ միայն ընտանիքի այլև ողջ պետության զարգացման գործում։

 

Հայոց Լեզու

  • Սովորում ենք ձևաբայերը:
  • Ամրապնդում ենք՝ դիտելով տեսանյութը:
  • Բերել, վախենալ, կտրել բայերը գրի՛ր 8 դերբայներով:

Բերել

  1. Բերելով
  2. Բերելիս
  3. Բերելուց
  4. Բերելով հանդերձ
  5. Բերելով հանդերձ էլ
  6. Բերած
  7. Բերելու
  8. Բերած լինելով

Վախենալ

  1. Վախենալով
  2. Վախենալիս
  3. Վախենալուց
  4. Վախենալով հանդերձ
  5. Վախենալով հանդերձ էլ
  6. Վախեցած
  7. Վախենալու
  8. Վախեցած լինելով

Կտրել

  1. Կտրելով
  2. Կտրելիս
  3. Կտրելուց
  4. Կտրելով հանդերձ
  5. Կտրելով հանդերձ էլ
  6. Կտրած
  7. Կտրելու
  8. Կտրած լինելով

Հայաստանը և պարսկա-բյուզանդական մրցակցությունը VI դարում

Հարցեր և առաջասրանքներ

1. Ինչպե՞ս էին տարբերվում Բյուզանդիայի և Սասանյանների վարած քաղաքականությունները Հայաստանի երկու հատվածների նկատմամբ:
Բյուզանդիան աստիճանաբար սկսեց վերացնել հայոց քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունը՝ անշրջելի կերպով վերածելով այն Բյուզանդիայի հերթական վարչական միավորի
Բյուզանդիան փորձում էր Հայոց եկեղեցուն պարտադրել իր դավանանքը, իսկ Պարսկաստանը՝ իր հովանավորության ներքո գտնվող նեստորականությունը:

2. Ինչո՞վ էր պայմանավորված պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը:
Այն պայմանավորված էր 564 թվականին սկսված կրոնական հալածանքների քաղաքականության և զրադաշտականության պարտադրանքի հետևանքով։ Դա հանգեցրել էր հայերի ապստամբությանը։ Այդպիսով հայերի ապստամբությունը վերաճել էր պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմի:

3. Հիմնավորի՛ր: Ինչո՞ւ էին կարևոր տիեզերաժողովները և դրանց նկատմամբ Հայոց եկեղեցու վերաբերմունքը:
Տիեզերաժողովները որոշակի ազդեցություն էին ունենում Հայոց եկեղեցու նկատմամբ։

4. Փոփոխություն և շարունակականություն

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ առավելություն տվեց Հայոց եկեղեցուն Դվինի 554 թ. ժողովը:

Հայոց եկեղեցին մերժեց նեստորականությունը։

5. Ի՞նչ հետևանքներ ունեցան Հուստինիանոս I-ի վերափոխությունները հայ նախարարների համար:

Հայ նախարարների ինքնավարությունը վերացվեց, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը:

6. Ինչո՞ւ թե՛ Պարսկաստանը, թե՛ Բյուզանդիան որդեգրեցին հայկական զորքերը երկրից դուրս տեղակայելու նոր քաղաքականություն:

Հայկական զինական ուժը թուլացնելու նպատակաով։

7. Պատկերացրու, որ դու 571 թ. հակապարսկական ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը՝ Կարմիր Վարդանն ես: Ի՞նչ գնահատական կտաս ապստամբությանը, երբ 571 թ. Հայաստանը հերթական անգամ բաժանվի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։

Արդյո՞ք ապստամբության արդյունքները կբացատրես Բյուզանդիայի խաբեությամբ կամ ապստամբների միամտությամբ։ Իսկ գուցե մեկ այլ մեկնաբանությո՞ւն կտաս:

Եթե ես լինեի Կարմիր Վարդանը, կհամարեի ապստամբությունը որպես անհրաժեշտ պայքար ազգային ինքնությունն ու անկախությունը պահպանելու համար, որը չհաջողվեց։
Ապստամբության արդյունքները ես կբացատրեի ապստամբների միամտությամբ։