Урок 2

ВЫПОЛНИТЕ СЛЕДУЮЩИЕ УПРАЖНЕНИЯ

15. Определи род имен существительных.

  1. Пёс – мужской род, щенок – мужской род, овчарка – женский род, собака – женский род, река – женский род, озеро – средний род, море – средний род, пруд – мужской род, ель – женский род, тополь – мужской род, дерево – средний род, берёза – женский род, гусь – мужской род, гусыня – женский род, гусёнок – мужской род, мальчик – мужской род, юноша – мужской род, дядя – мужской род, дедушка – мужской род, отец – мужской род, папа – мужской род, мама – женский род, мать – женский род, ребёнок – мужской род, дитя – средний род, весна – женский род, лето – средний род, осень – женский род, день – мужской род, ночь – женский род, утро – средний род, варенье – средний род, повидло – средний род, джем – мужской род.

16. К существительным подбери подходящие по смыслу прилагательные.

Прибыл (скорый, быстрый, торопливый) поезд. Папа надел на рыбалку (старую, древнюю, старинную) шляпу. Стояла (горячая, жаркая, знойная) погода. Пирог получился (мокрый, сырой, влажный). Мама надела (долгое, длинное) платье. От фонтана летели (водяные, водные, водянистые) брызги.

Прибыл скорый поезд. Папа надел на рыбалку старую шляпу. Стояла жаркая погода. Пирог получился сырой. Мама надела длинное платье. От фонтана летели водяные брызги.

17. Прочитай пословицы и поговорки. Вставь, где нужно, пропущенные буквы.

Скупой богач.. б..днее нищего. Лучше горькая правда, чем кр.сивая лож.. . День да ноч.. – сутки прочь. Своего д..тёныша грач.. называет беленьким, а ёж.. – мягоньким.

Скупой богач беднее нищего. Лучше горькая правда, чем красивая ложь. День да ночь – сутки прочь. Своего детёныша грач называет беленьким, а ёж – мягоньким.

18. Прочитай. Какие прилагательные употреблены неправильно? Исправь ошибки.

Дети пошли в игральную комнату. Я играл в футбол с соседним мальчиком. Ах, как надоел этот рыбий суп! Сытый кот свернулся клубочком и задремал.

Дети пошли в игровую комнату. Я играл в футбол с соседским мальчиком. Ах, как надоел этот рыбный суп! Сытый кот свернулся клубочком и задремал.

19. Спиши, вставляя нужные предлоги. Выдели окончания имён существительных.

Пойти … школу – прийти … школы

Пойти в школу – прийти из школы

поехать … Минск – приехать … Минска

поехать в Минск – приехать из Минска

войти … автобус – выйти … автобуса

войти в автобус – выйти из автобуса

пойти … стадион – прийти … стадиона

пойти на стадион – прийти с стадиона

20. Измени существительные по падежам. Запиши, поставь в словах ударение, выдели окончания.

И. (Кто? Что?) сосна, слон, машина, ребенок, телефон, дедушка,город    школа

Р. (Кого? Чего?)      сосны, слона, машины, ребенка, телефона, дедушки,города, школы

Д. (Кому? Чему?)   сосне, слону, машине, ребенку, телефону, дедушке,городу, школе

В. (Кого? Что?)   сосну, слона, машину, ребенка, телефон, дедушку,город школу

Գրականություն

  • Ի՞նչ զգացողություններ են առաջանում պատմվածքը կարդալիս:

Վանո Սիրադեղյան «Բուքը, երգը, երեխան» պատմվածքը հուզում է իր խոր մարդկային հույզերով, կյանքի պարզության և մարդու ներքին պայքարի պատկերմամբ։ Այն խտացնում է առօրեական կյանքի դժվարություններն ու գեղեցկությունները ներկայացնելով մարդու և բնության հետ կապը, ինչպես նաև մարդու ներքին տագնապներն ու երազանքները։

Կարդալիս կարող են առաջանալ հետևյալ զգացողությունները

Տագնապ և լարվածություն

Հույս և ջերմություն

Հուզմունք և կարեկցանք

 

  • Մեղադրում ես Հարութ քեռուն, թե՞ ոչ, հիմնավորիր:

Այո որովհետև Հարութ քեռին կարող էր երեխային թաքուն  մցներ սեղանի տակ և ոչվոք նրան չեր տեսնի։

  • Ավարտ հորինի՛ր պատմվածքի համար:

 

Անձնական դերանուններ

Եզակի թիվ

Առաջին դեմք

Ես, ինքս

Ուղղական հոլով – ես

Սեռական հոլով – իմ

Տրական հոլով – ինձ

Հայցական հոլով – ինձ

Բացառական հոլով – ինձնից, ինձանից

Գործիական հոլով – ինձնով, ինձանով

Ներգոյական հոլով – ինձնում, ինձանում

Երկրորդ դեմք

Դու, ինքդ

Ուղղական հոլով – դու

Սեռական հոլով – քո

Տրական հոլով – քեզ

Հայցական հոլով – քեզ

Բացառական հոլով – քեզնից, քեզանից

Գործիական հոլով – քեզնով, քեզանով

Ներգոյական հոլով – քեզնում, քեզանում

Երրորդ դեմք

Նա, ինքը

Ուղղական հոլով – նա

Սեռական հոլով – նրա

Տրական հոլով – նրան

Հայցական հոլով – նրան

Բացառական հոլով – նրանից

Գործիական հոլով – նրանով

Ներգոյական հոլով – նրանում

Հոգնակի թիվ

Առաջին դեմք

Մենք, ինքներս

Ուղղական հոլով – մենք

Սեռական հոլով – մեր

Տրական հոլով – մեզ

Հայցական հոլով – մեզ

Բացառական հոլով – մեզնից, մեզանից

Գործիական հոլով – մեզնով, մեզանով

Ներգոյական հոլով – մեզնում, մեզանում

Երկրորդ դեմք

Դուք, ինքներդ

Ուղղական հոլով – դուք

Սեռական հոլով – ձեր

Տրական հոլով – ձեզ

Հայցական հոլով – ձեզ

Բացառական հոլով – ձեզնից, ձեզանից

Գործիական հոլով – ձեզնով, ձեզանով

Ներգոյական հոլով – ձեզնում, ձեզանում

Երրորդ դեմք

Նրանք, իրենք

Ուղղական հոլով – նրանք

Սեռական հոլով – նրանց

Տրական հոլով – նրանց

Հայցական հոլով – նրանց

Բացառական հոլով – նրանցից

Գործիական հոլով – նրանցով

Ներգոյական հոլով – նրանցում

Տիեզերական ձգողության ուժ։ Ծանրության ուժ

Քննարկվող հարցեր՝

  1. Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական ձգողության ուժերով:
    Բոլոր երկնային մարմիններն են փոխազդում տիեզերական ձգողության ուժերով:
  2. Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը:
    Տիեզերական ձգողության ուժը կախված է մարմինների զանգվածներից և մարմինների միջև հեռավորությունից։
  3. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:
    Ծանրության ուժ են անվանում այն ուժը, որի միջոցով Երկիրը ձգում է մարմինները։
  4. Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից:
    Որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը։
  5.  Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:
    F = mg
  6. Ինչու՞ է ջուրը հոսում վրևից ներքև և ոչ թե հակառակը:
    Միատեսակ գնդերի վրա, և՛ օդում և՛ ջրում ազդում է միևնույն ծանրության ուժը: Ուղղակի ջրում, բացի ծանրության ուժից մարմինների վրա ազդում է նաև դեպի դուրս հրող ուժ։ 
  7. Զուգահե՞ռ են արդյոք Երևանում և Բեռլինում կախված ուղղալարերը:
    Ոչ, իրենք զուգահեռ չեն։
  1. Միևնույն ծանրության ու՞ժն է արդյոք ազդում երկու միատեսակ գնդերի վրա, եթե դրանցից մեկը ջրում է, իսկ մյուսը՝ օդում:

Այո, այն միևնույնն է։

Հայոց Լեզու

  • Ստուգում ենք թվական խոսքի մասի առաջադրանքները:
  • Նշված բառերը, բացի մեկից, ունեն ընդհանուր հատկություն: Գտի՛ր այդ բառը, բացատրի՛ր ընդհանրությունը:

պատ, նավ, հարս, արջ, մարդ, կում, գետ:

Նավ-ը այս շարքում միակն է, որը բացառապես անկենդան առարկա է:

  • Բառերը ենթարկի՛ր ձևաբանական վերլուծության, օրինակ՝

նստարանի- իրանիշ գոյական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, եզակի թիվ

Հայկից- գոյական, բացառական հոլով,ի արտաքին հոլովում, եզակի թիվ:

քսանհինգ-թվական, անկաշկանդ չի հոլովվում, կարգային թիվ չէ, այլ հիմնական թիվ:

երեք-երեք- բաշխական թվական՝,անկաշկանդ (չի հոլովվում), կերպի նշան՝ ցուցում է դասավորման ձևը կամ բաժանումը:

բարձր- որակական ածական, (չի հոլովվում),բացասական կամ գերադրական ձև չունի տվյալ բառում:

ուտելի-ածական՝ ածանցավոր,անկաշկանդ (չի հոլովվում),գործողության առարկային հատկանիշ հաղորդող:

տնով-գոյական, ընդհանուր անուն,գործիական հոլով,ի ներքին հոլովում,եզակի թիվ:

կնոջ-գոյական, ընդհանուր անուն,սեռական հոլով,ի ներքին հոլովում,եզակի թիվ:

երկաթե-ածական՝ ածանցավոր,անկաշկանդ (չի հոլովվում),նյութական հատկանիշը մատնանշող:

ամենագեղեցիկ-ածական՝ ածանցավոր,գերադրական աստիճան,անկաշկանդ (չի հոլովվում):

  • Կազմի՛ր նախադասություններ հետևյալ կաղապարով

Բաշխական թվական, բայ, ածական, գոյական բացառական հոլովով:

Քանակական թվական, հոգնակի թվով գոյական, բայ, գոյական տրական հոլովով:

  • Բաշխական թվական, բայ, ածական, գոյական բացառական հոլովով.
    • Երեք-երեք վազեցին կանաչ լեռով:
  • Քանակական թվական, հոգնակի թվով գոյական, բայ, գոյական տրական հոլովով.
    • Հինգ տղաներ օգնեցին փոքրիկ աղջկան:

Երկրաչափություն

1.Եռանկյան պարագիծ ասելով ի՞նչ ես հասկանում, պարագիծը ի՞նչ տառով են նշանակում։
Եռանկյան պարագիծը եռանկյան բոլոր կողմերի գումարն է, որը նշանակում են P տառով։

2. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ եռանկյուն, հաշվիր պարագիծը։ (Կողմերի երկարությունները ինքդ որոշիր)։

AB = 7
BC = 10
AC = 8
P = AB + BC + AC
7 + 10 + 8 = 25
P = 25

3. ABC և MNK եռանկյունները հավասար են։ ABC եռանկյան պարագիծը 65սմ է։ Ինչի՞ է հավասար MNK եռանկյան պարագիծը։

Քանի որ ABC-ն հավասար է MNK-ին, ապա MNK-ի պարագիծը հավասար կլինի 65սմ։

4. Նայելով նկարին, փորձիր ցույց տալ, որ եռանկյուն ABC-ն հավասար է եռանկյուն ACD-ին։


AC կողմը ընդհանուր է։ <BAC = <ACD => եռ․ABC = եռ․ADC ըստ եռանկյան հավասարության առաջին հայտանիշի։

5. ABC և MNK հավասար եռանկյուններում <A=<M, <B=<N , <C=<K։ Եռանկյուն ABC և եռանկյուն MNK ո՞ր կողմերն են համապատասխանաբար հավասար։

 AB = MN
BC = NK
AC = MK

6. ABC և MNK հավասար եռանկյուններում AB=MN, BC=NK, AC=MK: Եռանկյուն ABC և եռանկյուն MNK ո՞ր անկյուններն են համապատասխանաբար հավասար։
AB = MN
BC = NK
AC = MK

7. Եռանկյան կողմերի երկարությունները հարաբերում են ինչպես 5:12:13, իսկ փոքր կողմը 10 սմ է: Գտեք եռանկյան պարագիծը:

 

8. AC և BD հատվածները հատվում և հատման կետում կիսվում են: Ապացուցեք, որ ΔABC=ΔACD:

 

9.Նայելով նկարին ցույց տուր, որ ΔABD=ΔBDC:

10. Ունենալով տարբեր երկարությամբ երեք փայտիկներ, ի՞նչ ես կարծում, միշտ է հնարավոր այդ փայտիկներով պատրատել եռանկյուն։ Փայտիկները կոտրել չի թույլատրվում։

Քիմիա

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:  

Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,23 հատ 0 և2 գ է 2⋅10−26 կգ:  Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ:

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0)  քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ Ar (կալցիում) =40 Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը  40 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:

Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):

Հարցերի պատասխանները

  1. Ո՞ր տարրի ատոմի զանգվածն է ամենափոքրը:
    Ջրածնի (H) ատոմը՝
  2. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական ատոմային զանգվածը:
    Ատոմի զանգվածի հարաբերությունը զանգվածի ատոմային միավորին:
  3. Պարզաբանի՛ր զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:
    Սա ածխածնի 12C^{12}C-ի զանգվածի -ն է և չափման ստանդարտ է:
  4. Տարրերի քիմիական նշանները և իրական զանգվածների հաշվարկ:
Տարր Քիմ. նշան ArAr m0 (կգ)m_0 \, (կգ) Հաշվարկ
Մագնեզիում Mg 24 24⋅1.66⋅10−27=3.98⋅10−2624 \cdot 1.66 \cdot 10^{-27} = 3.98 \cdot 10^{-26} m0=Ar⋅1.66⋅10−27m_0 = Ar \cdot 1.66 \cdot 10^{-27}
Քլոր Cl 35.5 35.5⋅1.66⋅10−27=5.89⋅10−2635.5 \cdot 1.66 \cdot 10^{-27} = 5.89 \cdot 10^{-26}
Կալցիում Ca 40 40⋅1.66⋅10−27=6.64⋅10−2640 \cdot 1.66 \cdot 10^{-27} = 6.64 \cdot 10^{-26}
Պղինձ Cu 64 64⋅1.66⋅10−27=1.06⋅10−2564 \cdot 1.66 \cdot 10^{-27} = 1.06 \cdot 10^{-25}

Գործնական առաջադրանք

Համեմատություն՝

  • 1 թեյի գդալ աղ÷1 ճաշի գդալ աղ\text{1 թեյի գդալ աղ} \div \text{1 ճաշի գդալ աղ}:
  • 1 շերեփ աղ÷1 ճաշի գդալ աղ\text{1 շերեփ աղ} \div \text{1 ճաշի գդալ աղ}:

Հայկական աշխարհակալ տերությունը. Տիգրան 2-րդ Մեծ

Ք. ա. II դարից սկսած՝ միջազգային ասպարեզում գրեթե միաժամանակ հանդես են գալիս Հռոմը, Պարթևստանը և Մեծ Հայքը:  Մեծ չափով ուժեղանում է Պարթևական թագավորությունը:

Գրավելով Պարսկաստանը, Ատրպատականը և Միջագետքը՝ պարթևները Արտաշես I-ի կառավարման տարիներից հետո սպառնալիք են դառնում Հայաստանի համար։Այսպիսին էր վիճակը, երբ Ք. ա. 95 թ. Մեծ Հայքում գահ է բարձրանում Տիգրան II-ը, որը մինչ այդ պատանդ էր Պարթևական թագավորությունում: Ք. ա. 115 թ. Արտավազդ I արքան պարտություն էր կրել պարթևներից և ստիպված իր զարմիկին պատանդ էր ուղարկել նրանց մոտ:

Հոր՝ Տիգրան I-ի մահից հետո Տիգրան II-ը ստիպված էր որպես փրկագին պարթևներին զիջել հարավ-արևելքից Պարթևստանին սահմանակցող «Յոթանասուն հովիտներ» կոչված տեղանքը: Պարթևների Միհրդատ II արքան օգնում է նրան գահ բարձրանալ:

Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Տիգրան II-ը գահ բարձրացավ շատ բարեպատեհ ժամանակահատվածում: Հռոմեական իշխանությունը Փոքր Ասիայում մեծապես խարխլվել էր Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի ռազմական արշավանքների պատճառով։ Միհրդատը սպառնում էր հռոմեացիներին ընդհանրապես վտարել Ասիայից: Օգտվելով այս իրավիճակից, իսկ թիկունքում ունենալով պարթևական աջակցությունը՝ Տիգրան արքան առաջին հերթին Ծոփքը վերամիացրեց Մեծ Հայքին: Մի բան, որը չէր հաջողվել նրա նշանավոր պապին՝ Արտաշես I-ին: Ք. ա. 94 թ. Տիգրանի զորքը մտավ Ծոփք և առանց դժվարության գրավեց այն: Այս և հետագա իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ Տիգրանն ուներ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մի ծավալուն ծրագիր, որը մտահղացել էր դեռ պատանդ եղած ժամանակ:

Ծոփքի միացումը միջազգային ասպարեզ դուրս գալու առաջին քայլն էր Հայաստանի համար: Հաջորդ քայլը եղավ Հռոմի աճող վտանգի չեզոքացումը Պոնտոսի հետ դաշինք կնքելու միջոցով։ Ք. ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվում էր ռազմական աջակցություն ցույց տալ Պոնտոսին ընդդեմ Կապադովկիայի: Նվաճվող քաղաքներն ու հողերը պատկանելու էին Միհրդատին, իսկ շարժական գույքն ու գերիները՝ Տիգրանին: Դաշինքն ամրապնդվեց Տիգրանի և Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ։ Տիգրանը նպատակ ուներ այդ դաշինքով կանխել Հայաստանի արևմտյան սահմաններում Հռոմի տիրապետության հաստատումը։ Թեպետ նա հակադրվում էր հռոմեական շահերին, բայց և Հայաստանի դիրքերն էր ամրապնդում ժամանակի քաղաքական համատեքստում։ Արդյունքում Ք. ա. 93 թ. հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Տիգրան Մեծի նվաճումները

Հայ-պոնտական դաշինքին ընդդեմ՝ Ք. ա. 92 թ. կնքվեց հռոմեա-պարթևական ռազմական դաշինքը: Ըստ այս դաշինքի՝ կողմերը համաձայնության էին գալիս Եփրատ գետը համարել սահման Հռոմի և Պարթևստանի միջև: Նոր իրադրության պայմաններում Տիգրան II-ը անցավ հարձակողական քաղաքականության: Ք. ա. 87 թ. հայկական զորքերը հարձակվեցին Պարթևստանի վրա: Նախ հետ գրավեցին Յոթանասուն հովիտները, իսկ ապա գրավեցին Ատրպատականը, նաև Մարաստանը: Պարթևստանի Գոտերձ արքան հաշտություն խնդրեց։ Հաշտությունը կնքվեց Ք. ա. 85 թ.։ Պարթևստանի արքան հրաժարվեց Ատրպատականից և Հյուսիսային Միջագետքից, ինչպես նաև «արքայից արքա» տիտղոսից՝ այդպիսով ընդունելով հայոց թագավորի գերիշխանությունը:

Այնուհետև հայկական զորքերը մեկը մյուսի հետևից գրավեցին Հյուսիսային Միջագետքի երկրները՝ ընդհուպ մոտենալով Եփրատ գետին, հասնելով Սելևկյան թագավորությանը։ Ք. ա. 83 թ. գրավեցին Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքը, որը դարձավ Տիգրան Մեծի գլխավոր վարչական կենտրոնը Լևանտում։ Սելևկյաններից նա սեփականեց «աստված», ավելի ճիշտ՝ «աստվածային» տիտղոսը, որը նշված է նրա մետաղադրամների վրա։ Ասորիքի միացումից հետո արքան ձեռնամուխ եղավ Կոմմագենեի, Կիլիկիայի և ապա Փյունիկիայի նվաճմանը: Այսպիսով՝ Տիգրան Մեծի տերության սահմաններն ընդհուպ մոտեցել էին Եգիպտոսի սահմաններին:

Տիգրանակերտը՝ կայսրության մայրաքաղաք

Տիգրան Մեծի ստեղծած աշխարհակալ տերությունն այժմ ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գործող մայրաքաղաքը՝ Արտաշատը, մնացել էր տերության ծայր հյուսիսում և չէր կարող կատարել նորաստեղծ հսկայածավալ կայսրության կենտրոնի դերը: Այդ դերը չէր կարող ստանձնել նաև Անտիոքը, որը դուրս էր բուն հայկական հողերից։ Հույժ անհրաժեշտ էր դարձել նոր մայրաքաղաքի կառուցումը: Եվ ահա Ք. ա. 80-ական թթ. վերջերին սկսվեց նոր մայրաքաղաքի կառուցումը, որն արքայի անունով կոչվեց Տիգրանակերտ: Այն գտնվում էր Աղձնիք նահանգում՝ այն վայրում, որտեղ թագադրվել էր արքայազն Տիգրանը:

Նոր հիմնադրված մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Մեծը հարկադրական մի շարք վերաբնակեցումներ կատարեց Կիլիկիայից, Կապադովկիայից և Միջագետքից։ Մայրաքաղաքում բնակեցվեցին նաև հայ ավագանու շատ ներկայացուցիչներ: Նոր մայրաքաղաքը գտնվում էր Աքեմենյան Արքայական ճանապարհի մոտ և շուտով ձեռք բերեց ռազմավարական և առևտրային առավելություններ՝ որպես միջազգային առևտրի աճող կենտրոն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ներկայացրու: Ի՞նչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու Հանրապետական Հռոմը․ մանրամասնել յուրաքանչյուրի համար:
    Պարթևական թագավորությունը, գրավելով Պարսկաստանը, Ատրպատականը և Միջագետքը Արտաշես I-ի կառավարման տարիներից հետո սպառնալիք է դառնում Հայաստանի համար։ Այդ ժամանակ էլ Արևելքում իր նվաճումները սկսում է Հանրապետական Հռոմը։ Երբ հռոմեական զորքերը նվաճում են Կապադովկիան, անմիջական սպառնալիք է ստեղծվում Հայաստանի համար։
  2. Վերլուծի՛ր: Ի՞նչ հնարավորություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի ռազմական նվաճումները։
    Տիգրան Մեծը դաշինք կնքեց Միհրդատ Եվպատորի հետ և նրանք գրավեցին Կապադովկիան։ Բայց դրան ընդդեմ Հռոմը և Պարթևստանը դաշինք կնքեցին։
  3. Բացատրի՛ր: Ինչո՞ւ արքայազն Տիգրանը համաձայնեց իր՝ հայոց գահին հաստատվելու դիմաց պարթևներին զիջել «Յոթանասուն հովիտները»։
    Նա զիջեց «Յոթանասուն հովիտները», քանի որ իր հոր մահից հետո նա միակ հաջորդողն էր, ով կարող էր բարձրանալ գահին։
  4. Ինչո՞վ էր Հռոմի համար վտանգավոր հայ-պոնտական դաշինքը:
    Հայ-պոնտական դաշինքը վտանգավոր էր նրանով, որ Միհրդատ Եվպատորը քայքայել էր Հռոմը և սպառնում էր հռոմեացիներին վտարել Ասիայից։
  5. Որո՞նք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները
    Հայաստանի համար: Արդյո՞ք այն արդարացրեց Տիգրան II-ի հույսերը:
    Հայ-պոնտական դաշինքի համաձայն Հայաստանը պարտավորվում էր ռազմական աջակցություն ցուցաբերել Պոնտոսին ընդդեմ Կապադովկիայի։
    Այն արդարացրեց Տիգրան II-ի հույսերը, քանի որ իրենց գրավեցին Կապադովկիան։
  6. Ինչո՞ւ Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ ու արքայից արքայի տիտղոսով և նվաճեց նաև Սելևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ:
    Քանի որ Տիգրան Մեծը վարում էր նվաճողական քաղաքականություն, նա նպատակ ուներ մեծացնել Հայաստանի սահմանները։ 

    ։