- Ներկայացնել ձկների արտաքին կառուցվածք և տարածվածություն։
Ձկների մարմինը կառուցվածքը կազմված է գլխից, իրանից և պոչից։
Իրենք ունեն զույգ վերջույթներ ՝ կրծքային և փորային լողակներ։
Ձկները տարածված են ողջ աշխարհում՝ ապրելով ինչպես քաղցրահամ ջրերում, այնպես էլ աղի ջրերում։
- Ձկների ներքին օրգաններ և գործառույթ։
Ձկները ունեն երկխորշ սիրտ ՝ կազմված նախասրտից և փորոքից։
Մարսողական համակարգ
Ձկների մարսողական համակարգը կազմված է հետևյալ բաժիններից։
Բերան կլան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք, հաստ աղիք, հետանցք։Արտազատական համակարգ
Իրենց արթաթորության համակարգը ունի կառուցվածքային և գործառնական հետևյալ հերթագայությունը։
Զույգ շագանակագույն երիկամների ողողում երակային արյամբ։
Հեղուկ արգասիքների անցում ժապավենաձև երիկամներ և մեզի ձևավորում։
Երիկամներից մեզի հոսք դեպի միզածորաններ։
Միզածորաններից մեզի կուտակում միզապարկում։
Մեզի հեռացում օրգանիզմից միզանցքով։ - Ինչպե՞ս են բազմանում ձկները։
Ձկները բազմանում են արտաքին բեղմնավորմամբ: - ՀՀ-ի կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ։
Սևանի բեղաձուկ, Սևանի կողակ, Ամառային բախտակ։ - Ներկայացնել սողունների արտաքին կառուցվածք և տարածվածություն։
Սողունների մարմինը կազմված է գլխից, իրանից, վերջույթներից և որոշ դեպքերում պոչից։ Նրանց մաշկը պատված է եղջերային թեփուկներով։
Նրանք տարածված են տաք և չոր կլիմա ունեցող երկրներում, քանի որ սառնարյուն կենդանիներ են։ Տարածված են ցամաքային, կիսաջրային և ծովային կենսամիջավայրերում։ - Սողունների ներքին օրգաններ և գործառույթ։
Սողունները ունեն եռախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 1 փորոքից:Մարսողական համակարգ
Մարսողական համակարգը ունի հետևյալ հերթագայությունը՝
Բերան, բերանակլանային խոռոչ, կերակրափող, ստամոքս, 12–մատնյա աղիք, բարակ աղիք, հաստ աղիք, ուղիղ աղիք, կոյանոց, կոյանցք:
Արտազատական համակարգ
Արտազատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքային և գործառնական հերթագայությունը։
Արյունատար անոթների մուտք մարմնի խոռոչում տեղակայված զույգ երիկամներ։
Երիկամներում արյան կազմի հեղուկ արգասիքներից մեզի ձևավորում։
Մեզի հոսք դեպի միզածորաններ և անցում կոյանոց։
Կոյանոցից մեզի անցում դեպի միզապարկ և մեզի խտացում։
Մեզի տեղափոխում միզապարկից կոյանոց և հեռացում օրգանիզմից: - Ինչպե՞ս են բազմանում սողունները։
Սողունները բազմանում են ներքին բեղմնավորմամբ։
Իրենք ունեն երեք բազմացման ձև ՝ ձվակենդանածնություն, կենդանածնություն և կուսածնություն։ - ՀՀ-ի կարմիր գրքում գրանցված սողուններ։
Միջերկրածովյան կրիա, Անդրկովկասյան կլորագլուխ տակիր, Դալի մողես։ - Ինչպե՞ս հասկանալ սողունը թունավոր է, թե՞ ոչ։
Նրանց գունավորումից կարելի է հասկանալ, թե արդյոք նրանք թունավոր են, թե ոչ։ - Երկկենցաղների արտաքին կառուցվածք և տարածվածություն(գորտ)։
Երկկենցաղների արտաքին կառուցվածքը նման է սողունների կառուցվածքին։
Նրանց մարմինը կազմված է գլխից, իրանից, վերջույթներից և պոչից։
Երկկենցաղները տարածված են բոլոր մայրցամաքներում ՝ բացի Անտարկտիդայից։ - Ներկայացնել ապրիլ ամսվա բլոգային աշխատանքները։Երկկենցաղների արտաքին կառուցվածքը
Սողունների ներքին կառուցվածքը, բազմացումը և զարգացումըՍողունների արտաքին կառուցվածքը և առանձնահատկությունները Ձկների բազմազանությունը և դասակարգումը






![72561291971926[1]](https://marietsimonyan.wordpress.com/wp-content/uploads/2016/04/725612919719261.jpg?w=616)